ԱՄՆ պետքարտուղարությունը խորապես հիասթափված է Կալիֆորնիա նահանգի դատարանի կողմից Համբիգ Հարի Սասունյանին ներում շնորհելու որոշումից: Սասունյանը դատապարտվել էր 1982թ. Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի սպանության համար:
«Դիվանագետի վրա հարձակումը լուրջ հանցագործություն է կոնկրետ անձի նկարմամբ, բայց այն նաև հարձակում է դիվանագիտության վրա: Ապահովելու համար ամբողջ աշխարհում ծառայող ԱՄՆ նշանակված դիվանագետների անվտանգությունը՝ ԱՄՆ-ը վաղուց այն դիրքորոշմանն է, որ դիվանագետների սպանության մեջ մեղադրվողները ստանան առավելագույն պատիժ՝ առանց ներման կամ վաղաժամկետ ազատ արձակվելու»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սասունյանի ազատ արձակումը դատապարտել է նաև Թուրքիայի ԱԳՆ-ն` հայտարարելով, թե «դաժան մարդասպանի ազատ արձակումը» հարված է հասցնում «ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ոգուն»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ