Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթևիկ Հայրապետյան. Ցավում եմ, որ ադրբեջանցի գործընկերները, հատկապես կին գործընկերները նման հպարտությամբ են խոսում ագրեսիայի ակտի մասին, որն այդքան ցավ ու կորուստ է պատճառել բոլոր կողմերին

Մարտ 12,2021 18:04

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում նաև ներառված էր արցախյան վերջին պատերազմի հումանիտար հետևանքների հաղթահարման հարցով զեկույցի նախնական քննարկումը:

Հարցի զեկուցողը իռլանդացի պատգամավոր Փոուլ Գավանն է, ով մանրամասն զեկույց է պատրաստում թեմայի վերաբերյալ և ներկայացնում էր նախնական որոշ դիտարկումներ:

Հարցի քննարկման ժամանակ իմ խոսքում ասել եմ.

«Հարգելի գործընկերներ,
Նախևառաջ շնորհակալ եմ զեկուցողին արդեն կատարած աշխատանքի համար և հույս եմ հայտնում, որ զեկույցը կլինի հնարավորինս օբյեկտիվ և կարտացոլի ստեղծված իրականությունը:

Իսկ իրականությունն այն է, որ ԵԽ անդամ երկիրը՝ Ադրբեջանը, մեկ այլ անդամ երկրի՝ Թուրքիայի ակնհայտ օժանդակությամբ ագրեսիա է սկսել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ:

Թեև 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրվել է հրադադարի եռակողմ հայտարարություն, բայց Ադրբեջանը շարունակում է չկատարել ստանձնած պարտավորությունները: Մինչ օրս բազմաթիվ հայ ռազմագերիներ պատանդ են պահվում Ադրբեջանի իշխանությունների կողմից, և սա անթույլատրելի է: Միևնույն ժամանակ, զեկուցողը իրավացիորեն նշեց, որ հումանիտար խնդիրները դժվար հաղթահարելի են, քանի դեռ չկա խնդրի քաղաքական լուծում:

Այո, Ադրբեջանը գնաց ագրեսիայի ճանապարհով, որը քաղաքական լուծում չէ, ցավում եմ, որ ադրբեջանցի գործընկերները, հատկապես կին գործընկերները նման հպարտությամբ են խոսում ագրեսիայի ակտի մասին, որն այդքան ցավ ու կորուստ է պատճառել բոլոր կողմերին:

Ցանկանում եմ նաև բոլորիդ ուշադրությունը հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա՝ Ադրբեջանը շարունակում է օգտագործել ատելության խոսքն ու սպառնալիքի լեզուն:

Ադրբեջանի նախագահ Ալիևը սադրիչ ու անթույլատրելի հայտարարություններ է հնչեցնում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ:

Սա անթույլատրելի է և պետք է միջազգային հանրության կողմից համարժեք արձագանք ստանա»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031