Բաքուն և Երևանը կառուցողական են տրամադրված Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք, ընդհանուր առմամբ նկատում ենք կառուցողական տրամադրվածություն, որ դրսևորում են և՛ Բաքուն, և՛ Երևանը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում»,- ասել է Զախարովան:
Նա հիշեցրել է, որ իրենց գլխավոր խնդիրն է իրականացնել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները: Զախարովան նաև հույս է հայտնել, որ նույնպիսի դրական և փոխադարձ ընդունելի եզրեր գտնելու տրամադրվածություն ունեն նաև Հայաստանն ու Ադրբեջանը և՛ մեդիատարածությունում, և՛ պաշտոնական մեկնաբանություններում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ