Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորականին տուգանել են դիմակ չկրելու համար

Մարտ 12,2021 16:28

Պայմանագրային զինծառայող, վանաձորցի Հովհաննես Մխիթարյանը անցած տարի հուլիսի 6-ին Վանաձորի հրապարակում կանգնած՝ հեռախոսով խոսում էր։ Այդ պահին նա դիմակ չէր դրել, ինչը չի վրիպում ոստիկանի աչքից։ Հովհաննես Մխիթարյանը վերջինիս խնդրում է՝  չկազմել արձանագրություն, վաղը ինքը դիրքեր է բարձրանում, սրանից հետո ուշադիր կլինի, բայց ոստիկանը մնում է անդրդվելի։

Պարետի որոշմամբ սահմանված` պաշտպանիչ դիմակ չկրելու համար, Հովհաննես Մխիթարյանը ենթարկվում է վարչական տույժի՝ 10 հազար դրամի չափով, ըստ «ՀՀ վարչական իրավախախտումների մասին վերաբերյալ» օրենսգրքի 182.3 հոդվածի 1.1 կետի։

 

Պայմանագրային զինծառայողի եղբայրը՝ Պետրոսը, Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ սեպտեմբերյան պատերազմի թեժ օրերին փոստատարը բերեց ծրարը։ «Ճիշտն ասած՝ բարկացա, հետ տվի ծրարը, որովհետեւ արդեն մի քանի օր է՝ լուր չունեինք եղբայրներիցս (Պետրոսի երկու եղբայրները պայմանագրային զինծառայողներ են– Ա․Դ․) ու այդ պահին մեզ ոչինչ չէր հետաքրքրում»,–ասում է Պետրոսը։

Ուրբաթ՝ մարտի 12-ին, փոստատարը բերել է նույն ծրարը։ «Եղբայրս էլի մարտական դիրքերում է։ Ես գիտեմ օրենքի առաջ բոլորը հավասար են, բայց դիմակի համար տուգանե՞լ զինվորականի, որ այդ 10 հազար դրամը ինքը կարող է ծախսել ավելի անհրաժեշտ բաների համար»,–ասում է Պետրոսը՝ հույս ունենալով, որ գոնե ԴԱՀԿ–ն կալանք չի դնի, մինչեւ եղբայրը իջնի դիրքերից։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031