Լրահոս
Օրվա լրահոսը

Աններելի է ներքին անկայունության շարունակությունը. ԵԿՄ հայտարարությունը

Մարտ 12,2021 15:08

ԵԿՄ հայտարարություն

Սիրելի՛ հայրենակիցներ,
ՀՀ ԵԿՄ վարչությունը գիտակցելով իրավիճակի լրջությունը, պետության ամրապնդման, ինչպես նաեւ ՀՀ ԶՈւ հզորացման անհրաժեշտությունը, հայտնելով մեր հավատարմությունը ազատամարտի մասնակիցներին, ազգային գաղափարները կրող, ազգի ճակատագրով մտահոգ, հայրենասեր, հայրենատեր մարդկանց համախմբման կոչ է անում։

Սթափվել է պետք հակառակորդ երկրի ղեկավարն արդեն հոխորտում ու սպառնում է Զանգեզուրը նվաճելով, ուստի․

Հրատապ է․
1. Հայաստան պետության համար վճռորոշ այս իրավիճակում անհրաժեշտություն է պետական բոլոր կառույցների եւ մարմինների ամրապնդումը, աններելի է ներքին անկայունության շարունակությունը:

2. Իշխանությունը ժամ առաջ ամբողջական գործնական ծրագիր ներկայացնի ներկայումս երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

3. Գերակա խնդիր համարել պետության ներքին կայունության վերականգնման ու հաստատման անհրաժեշտությունը, դիմագրավել այն քաղաքական ուժերին ու անհատ բախտախնդիրներին, ովքեր իրենց գործունեությամբ ապակայունացնում են իրավիճակը։

4. Անմնացորդ նվիրվել զինծառայողների մարտական ոգու եւ հայրենասիրության հետագա ամրապնդման գործին։

5. Նպաստել երկրում համերաշխության հաստատմանն ու առճակատող բեւեռների հարթեցմանը։

6. Մենք այսօր մեր հավատավոր միասնությամբ, սթափ եւ ճկուն քաղաքականությամբ ի զորու ենք եւ պարտավոր դիմակայել արտաքին ու ներքին դժվարություններին ու մարտահրավերներին, ինչպես կարողացանք անել 1988-1994թթ․։

7. Արցախի անկախության համար նահատակված մեր հերոսների՝ Արցախն անկախ տեսնելու հույսն ու հավատը երբեք չկորցնենք։

8. Ինչպես ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը «Հաղթել են, պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճանապարհին չեն հոգնել․․․»։

ԵԿՄ-ն կոչ է անում՝ ոչ թե հոգնենք, ոչ թե հուսահատվենք ու մեր ապագան թողնենք բախտի քմահաճույքին, այլ համախմբվենք ազգովի եւ գործենք ի շահ մեր պետության, պետականության ու ժողովրդի։

ՀՀ ԵԿՄ վարչություն

Նախագահ՝ Սասուն Մ․ Միքայելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. հայկ համբարձումեան says:

    ազգային հիմներգը շուտով պիտի փոխարինենք այս մէկով՝

    https://m.youtube.com/watch?v=_ifJapuqYiU

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031