Արցախում ականազերծման գործունեությամբ զբաղվող «HALO Trust» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության շուրջ մամուլում առաջացած աղմկահարույց տեղեկատվությունը ստուգելու համար ԱՀ դատախազության կողմից այսօր այն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար: Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալությանը հայտնել են ԱՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք՝ երեկ՝ մարտի 11-ին, լրատվամիջոցներով տարածվել էր ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հայտարարությունն այն մասին, որ բրիտանական «HALO Trust» ոչ կառավարական կազմակերպությունը, որն Արցախում զբաղվում է բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները:
HALO Trust-ի հայտարարությունը
ՀԱԼՈ Թրաստ-ը տեղյակ է այն պնդման մասին, որ այն 2020 թ.-ի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։ Ավելի քան 20 տարիների ընթացքում ՀԱԼՈ Թրաստ-ը աշխատել է Ղարաբաղում՝ տեղական բնակչության կյանքը անվտանգ դարձնելու համար։
Կարդացեք նաև
ՀԱԼՈ Թրաստ-ը կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում միայն այն պատճառով, որ այն ոչ-քաղաքական և չեզոք կազմակերպություն է։
Այս պնդումը բացարձակապես սուտ է։