Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մարտ 12,2021 14:06

Ուշադրություն

Մարտի 12-ի ցերեկը հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։
Մարտի 12-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված՝ լույս 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:

Հանրապետության տարածքում՝

Մարտի 12-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն։ Մարտի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը կնվազի 4-5, 13-ի գիշերը՝ 9-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մարտի 12-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է ձյուն, քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Մարտի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մարտի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան` 18.3°(1968 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -17.5°(1985 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 5.4°

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031