Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետի հրաժարականը պահանջող արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարին հեռացրել են ԱԳՆ համակարգից

Մարտ 12,2021 13:56

Օրերս արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հրամանով ԱԳՆ համակարգից ազատվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Հրայր Կարապետյանը: Նա գլխավոր հյուպատոսի պաշտոնից հետ էր կանչվել 2019 թվականի հուլիսից: Այս մասին հայտնում է Yerkir.am-ը:

Հիշեցնենք, որ Հրայր Կարապետյանի դիվանագիտական առաքելության ընթացքում Սանկտ Պետերբուրգում կառուցվեց և համայնքի ուժերով կահավորվեց գլխավոր հյուպատոսության նոր շենքը, Սանկտ Պետերբուրգում տեղադրվեց Կոմիտաս վարդապետի արձանը, ստեղծվեցին երկկողմ կապեր ՌԴ մի շարք նահանգների և ՀՀ մարզերի միջև և այլն:

Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մեջ ունեցած դերի համար Հրայր Կարապետյանը պարգևատրվել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի, ԱՊՀ և ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի մի շարք մեդալներով և շքանշաններով, արժանացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ՌԴ արտգործնախարարության և Սանկտ Պետերբուրգի կառավարության պատվոգրերի ու շնորհակալագրերի:

Վերջին շրջանում Հրայր Կարապետյանը սուր քննադատությամբ էր հանդես գալիս ՀՀ կառավարության ու վարչապետի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ, հատկապես մատնանշվում էին հայ-ռուսական հարաբերություններում թույլ տրված կոպիտ սխալները:

ՀՀ մի շարք դիվանագետների հետ Հրայր Կարապետյանը նույնպես միացել էր այն հայտարարությանը, որով պահանջվում էր ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031