Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոմանց մոտ հավակնություն կա, թե ինչո՞ւ ես չէ, մեկ ուրիշը, ոմանք կատարում են հատուկ առաջադրանք». Եղիշե Պետրոսյանը՝ ներքաղաքական իրավիճակի մասին

Մարտ 12,2021 13:01

«Բախման վտանգ կա, և դրա շահառուները կան թե՛ ներսում, թե՛ դրսում»,- «Տեսակետ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում զգուշացրեց Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Եղիշե Պետրոսյանը:

Ըստ նրա՝ պետք է ժողովուրդը շրջահայաց լինի, և այսպես ասած՝ «կուտը չուտի». «Ամսի 16-ին մենք պիտի ասենք, որ մեր ազգի, մեր մանուկ պետականության նկատմամբ հանցագործություն է տեղի ունեցել: Նկատի ունեմ 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը, և մինչև հիմա այդ տրամաբանությամբ մեզ հետ վարվել են այն երկրները, որոնք այս վեջին պատերազմի շահառուներն են: Ժողովրդի աչքերը պիտի բացվեն: Ժողովուրդը պիտի լցվի փողոցներն, իր «ոչ»-ն ասի այս քեմալաբոլշևիկյան պայմանագրին: Արդեն մեր դաշնակից կոչված անվտանգային գործընկերոջ թույլտվությամբ թշնամին Արաքսն է անցել, ամեն օր հոխորտում են, ի՞նչ է, մենք մատաղացու ուլերի պես նստե՞նք…մենք պարտավոր ենք քայլեր ձեռնարկել»:

Ըստ Եղիշե Պետրոսյանի՝ մեզ համար պիտի ստեղծենք այլընտրանքային անվտանգային համակարգ, նաև քաղաքականապես ազատագրվելու կարիք ունենք:

Նա մտահոգություն հայտնեց ՝ Արցախի թեմայով կարծես լռություն է ու ասաց. «Չե՞ք զգում՝ Արցախի թեման լուռ է, այսինքն՝ վերջացե՞լ է, մի՞թե պիտի համակերպվենք այս հարցով»:

Խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին՝ նա ասաց. «Ոմանց մոտ հավակնություն կա, թե ինչո՞ւ ես չէ, մեկ ուրիշը, ոմանք կատարում են հատուկ առաջադրանք: Այս իշխանությունների ամենամեծ մեղքն այն էր, որ 2018-ի ոգին ու սպասումները, որ հեսա երկիր ենք կառուցում, փոշիացրին: Այս իշխանությունների ամենամեծ մեղքն այդ ոգեղենությունը փոշիացնելն էր: Այսպիսի պահեր հաճախ չեն լինում: Նման պահ ունեցանք 1988-ին: Խաբելը և դավաճանությունը ներելը մեր ժողովրդի միջից պիտի հանել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031