Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նորմալ պետություններում խրախուսում են լավ աշխատողներին, մեզ մոտ, կարծես թե, հակառակը». իրավապաշտպանը՝ նախագծի վերաբերյալ, որով ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումը կարող է կրճատվել

Մարտ 12,2021 12:42

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայտնում եմ իմ մտահոգությունն ու անհամաձայնությունը երեկ, ՀՀ կառավարության նիստում ընդունված մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ, որով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պետական բյուջեից տրվող ֆինանսավորումը կարող է կրճատվել։

Մասնավորապես, դա լուրջ հարված կարող է հասցնել ՄԻՊ գրասենյակի ֆինանսական անկախության երաշխիքներին։ Փաստացի, ՄԻՊ աշխատանքի արդյունավետության գրավական դարձավ այն, որ ՀՀ սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրվեցին այդ ինստիտուտի անկախության երաշխիքները։

Պաշտպանի, որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությունը կարևորագույն նշանակություն ունի ժողովրդավարական երկրի կայացման և մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Ուստի, մենք, որպես հասարակություն, պետք է ամեն կերպ ողջունենք այդ ինստիտուտի կայացումն ու ամրապնդումը մեր երկրում, տալով անկախության և գործունեության ընդլայնման սահմանադրական երաշխիքներ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԻՊ-ը վերջին բարդագույն իրավիճակներում ամենաարդյունավետ աշխատող պետական կառույցն էր, ՀՀ կառավարության կողմից ընդունված փոփոխությունների փաթեթն առնվազն անհեթեթ է թվում։

Նորմալ պետություններում խրախուսում են լավ աշխատողներին, մեզ մոտ, կարծես թե, հակառակը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031