Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սարհատ Պետրոսյան. Ամեն ինչ օրինաչափ է մի երկրում, երբ ոստիկանությունն իրավունք է ստացել գաղտնալսել մեր հեռախոսային խոսակցությունները, ստանալ մեր բանկային տվյալները, տուգանել վարորդին ու չիրազեկել այդ մասին

Մարտ 12,2021 12:17

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հիշո՞ւմ եք մոտ մեկ ամիս առաջ ոստիկանի հարձակման մասին (հղումը մեկնաբանությունում)։

Հողատուի ոստիկանությունը պարզել է, որ ինձ «հարվածելու հանգամանքը չի հաստատվել» (տես նկարը):

Իրականում այնպես չէր, որ շատ հույսեր ունեի։ Ամեն ինչ օրինաչափ է մի երկրում, երբ վերջին տարվա ընթացքում ոստիկանությունն իրավունք է ստացել գաղտնալսել մեր հեռախոսային խոսակցությունները, ստանալ մեր բանկային տվյալները, տուգանել վարորդին ու չիրազեկել այդ մասին, շարժական արագաչափ ունենալ։

Դեռ ավելին, հողատուի ոստիկանությունը նախատեսում է պատժելի դարձնել ոստիկանին վիրավորելը։ Օրինակ հերթական անգամ ոստիկանին ասեմ «հողատուի ոստիկան», կարող ա վիրավորվի ու դեռ մի բան էլ տուգանվեմ։ Նշեմ, որ հարվածելն արդեն քրեականացված է։ Այսինքն` այս վիդեոյում եղած կենդանուն հարվածելու դեպքում ես կպատժվեի…

Հիմա կասեք՝ այս նեղ մաջալին ի՞նչ ես ընկել ոստիկանության հետևից։ Այս մասին գրում եմ, հույս ունենալով, որ այն մարդիկ ում համար Արցախի 75%-ը կորցնելը, 5000 երիտասարդի կյանքը, 10000 վիրավորները կարևոր չեն, միգուցե ոստիկանության մասով զգան, որ սա հասնելու է նաև իրենց ու մեզ բոլորիս։

Մի օր դուք եք ձեր երեխաների հետ Օպերայում զբոսնելիս դառնալու հերթական կենդանական հատկություններ ունեցող ոստիկանի թիրախը։

Վայելենք կապիտուլյանտի ոստիկանությունն ու նախկինների վախերի ներքո պատրաստվենք ոստիկանական բեսպրիդելին…

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031