Լրահոս
Օրվա լրահոսը

Թող Սահմանադրական օրենքի նախագիծ մշակեն «Սիրելի Վարչապետի ասածների վրա քրքջալուն ներկայացվող պահանջների մասին». Մեսրոպ Հարությունյան. «Ալիք Մեդիա»

Մարտ 12,2021 12:04

«Ալիք Մեդիա». «Իսկանդերի» հետ կապված սկանդալին, դրան հաջորդած պաշտոնանկությանը, ապա եւ՝ Փաշինյանին սխալ զեկուցելու մասին բացատրություններին պիտի որ հաջորդեր Փաշինյանի ներողությունը եւ Տիրան Խաչատրյանին իր պաշտոնին վերականգնելը։

Տրամաբանությունը դա է հուշում. եթե ընդունում եք, որ «սխալ են զեկուցել», նշանակում է՝ ընդունում եք, որ սխալ կամ անհեթեթ բան եք ասել։ Եթե սա ընդունում եք, ուրեմն պիտի ընդունեք, որ Տիրան Խաչատրյանն էլ միանգամայն հիմնավոր է քրքջացել այդ անհեթեթության վրա, հետեւաբար՝ նրան ազատելը ձեզ զեկուցված սխալի անուղղակի հետեւանքն է։ Նորմալ ղեկավարը կպատժեր իրեն սխալ զեկուցողին, ներողություն կխնդրեր եւ իր պաշտոնում կվերականգներ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին։

Վերջին պարբերությունում ստուգիչ արտահայտությունը «նորմալ ղեկավար»-ն է։ Իսկ թե ինչ է կատարվում Հայաստանում Փաշինյանի կառավարման տարիների ընթացքում կադրային քաղաքականության ոլորտում, բոլորիս աչքի առաջ է (կարծես), բայց եւ գաղտնիության մշուշով է պատված։

Ժողովուրդը, որի անունից անընդհատ խոսում եւ որի իբր ներկայացուցիչը լինելն է անընդհատ շեշտում Փաշինյանը, տեղյակ չի լինում, թե ինչու է այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան ազատվում, հետո նշանակվում, հետո նորից ազատվում եւ այլն։ Որովհետեւ ամեն ինչ կատարվում է հախուռն՝ Փաշինյանի հերթական, մեղմ ասեմ, մտասեւեռված բռնկման պահին ընդունված միանձնյա որոշմամբ. «Ո՞նց թե դու ծիծաղես իմ ասածի վրա… Դե, ծիծաղը դու հիմի տես»։

Հ. Գ. – Փոխանցեք «Իմքայլական» պատգամավորներին, հատկապես կարկառուն օրենսդիրներ Ալեն Սիմոնյանին եւ Վահագն Հովակիմյանին, թող Սահմանադրական օրենքի նախագիծ մշակեն «Սիրելի Վարչապետի ասածների վրա քրքջալուն ներկայացվող պահանջների մասին»։ Թե չէ երես առան էդ պաշտոնյաները, «ով երբ ուզում քրքջում է, ով չի ուզում՝ չի քրքջում…»։

Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031