Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մասնակցել է 643 աշակերտ. առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի հաղթողները անվանական կրթաթոշակ կստանան 

Մարտ 12,2021 11:49

2021 թ. փետրվարի 19-ից մինչև մարտի 9-ը վեց առարկաներից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Քիմիա», կազմակերպվել է 2020-2021 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը: Օլիմպիադային մասնակցել են 643 աշակերտներ, որոնցից 30-ն արժանացել է առաջին, 32-ը՝ երկրորդ, իսկ 74-ը՝ երրորդ կարգի դիպլոմների: 119 աշակերտ ստացել է գովասանագիր:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է օլիմպիադայի եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակ ստացողների ցանկը:

Կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ:

Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ:

Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:

Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.

Միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
• առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25.000 դրամ,
• երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20.000 դրամ,
• երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
• եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10.000 դրամ:

Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
• առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
• երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
• երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ:

ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝
• առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
• երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ,
• երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ:

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031