Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քննարկվել են դեպի ռուսաստանյան շուկա հայկական սննդամթերքի արտահանումների ընդլայնման հնարավորությունները

Մարտ 12,2021 10:50

Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ գործարար կապերն ամրապնդելու և ընդլայնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել հայ և ռուս գործարար շրջանակների, այդ թվում՝ Ռուսաստանի արտահանման կենտրոնի (РЭЦ) և սննդամթերքի մանրածախ X5 Retail Group ընկերության ներկայացուցիչների հետ՝ գործադիր տնօրենի գլխավորությամբ։

Առևտրային երեք խոշոր ցանցեր ընդգրկող X5 Retail Group ընկերության հետ, մասնավորապես, քննարկվել են դեպի ռուսաստանյան շուկա հայկական սննդամթերքի արտահանումների ընդլայնման և այդ ընկերությունում հայկական արտադրանքի ներկայացվածության ավելացման հնարավորությունները։

X5 Retail Group ընկերության գործընկերներին համառոտ ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական համալիրի առաջնահերթություններն ու հիմնական նպատակները, Հայաստանում տնտեսվարողներին տրամադրվող օժանդակության գործիքներն ու ՀՀ պետական աջակցության ծրագրերը։

Հանդիպման ընթացքում Արման Խոջոյանը կարևորել է նաև լոգիստիկ ծառայությունների բարձր մակարդակի ապահովումը Հայաստանում և ընդգծել, որ լոգիստիկ կենտրոնների զարգացումը Հայաստանում կայուն և կանխատեսելի մատակարարման գրավականն է:

Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցիչների հետ Արման Խոջոյանը քննարկել է փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև արտահանումների արդյունավետ կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։


Հանդիպման ավարտին Enterprise Armenia հիմնադրամը և Ռուսաստանի արտահանման կենտրոնը՝ կարևորելով երկու կառույցների միջև գործարար կապերի ամրապնդումը և համագործակցության զարգացումը, կնքել են փոխըմբռնման հուշագիր։

Այցի շրջանակում փոխնախարար Արման Խոջոյանն ու Enterprise Armenia հիմնադրամի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանի գլխավորությամբ, այցելել են նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն, որտեղ գործարար շրջանակների ներկայացուցիչների և անհատ ձեռներեցների հետ քննարկել են հայ-ռուսական գործարար հարաբերությունների խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերին։

Նշված հանդիպումները Հայաստանում նախաձեռնված համատեղ աշխատանքների և ձեռքբերված պայմանավորվածությունների շարունակությունն են։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031