Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը չի կատարում իր խոստումները, չի գնում լուրջ բարեփոխումների. Դավիթ Գալստյան. «Հրապարակ»

Մարտ 12,2021 10:56

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին Արցախի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել, որին ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել։ Խոսքը ՀՅԴ-ի, «Արդարության», ԱԺԿ-ի մասին է։

«Արայիկ Հարությունյանը ասում էր, որ երկրի համար բոլոր կարեւոր հարցերը որոշվելու են ԱԽ նիստում, սակայն տեսանք, որ գրչի մի հարվածով նա որոշեց, որ մինչեւ 2022 թվականի մարտի 1-ը Արցախում ՏԻՄ ընտրություններ չեն լինելու»,- մեզ ասաց «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

«Մենք մերժում ենք եւ ասում, որ այդ ինստիտուտը կեղծ է, Արայիկ Հարությունյանը չի կատարում իր խոստումները, չի գնում լուրջ բարեփոխումների, կադրային որոշ ռակիրովկաներով, նախկին կադրերով նոր կառավարություն է ձեւավորել՝ պաշտոնների նշանակելով իր նեղ շրջապատին»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031