Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարճաժամկետ կտրվածքով՝ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բացառում եմ. Տիգրան Աբրահամյան

Մարտ 12,2021 10:44

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Նկատի ունենալով, որ ռազմական գործողությունների վերսկսման թեման ամենատարբեր ռակուրսներից քննարկման տիրույթում է, կարճ մի քանի դիտարկումներ անեմ։

Միանգամից ասեմ, որ կարճաժամկետ կտրվածքով դրա հավանականությունը բացառում եմ։

Միջնաժամկետ կտրվածքով, ռիսկերը որոշակի կաճեն, սակայն այդ ժամանակային փուլում պատերազմի վերսկսման հավանականությունը բարձր չեմ համարում։

Երկարաժամկետ կտրվածքով, մեծ թվով գործոններ կան, որոնք կարող են էականորեն մեծացնել պատերազմի հավանականությունը։

Կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքում պատերազմ չկանխատեսելու գլխավոր պատճառը ռուսական զորախմբի ներկայությունն է Արցախում, նաև ընդլայնումը Հայաստանի սահմանին։

2008 թվականին Աբխազիայում, Հարավային Օսեթիայում արդեն տեսել ենք, թե ինչ է լինում, երբ ռուսական խաղաղապահների տեղակայման պայմաններում ուժի կիրառման փորձեր է լինում։

Այս հաշվարկներում իրավիճակ կարող է փոխվել, եթե կտրուկ շրջադարձեր լինեն ՌԴ-ի ներսում, մեր տարածաշրջանում։

Ասածս որևէ ձևով չի բացառում սահմանային սադրանքներն ու լարվածությունը, ավելին՝ դրանց ակտիվացումը լրացուցիչ վերլուծության առարկա է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031