Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյան. ԳՇ պետը նման լիազորություններ չունի՝ վարչապետին ձերբա­կալելու, դա օրենքից դուրս բաներ են ասում. «Իրավունք»

Մարտ 12,2021 10:33

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ելույթ է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում ու նրա անդամ երկրներին հրավիրել՝ «օգտագործել Զանգեզուրի միջանցքը»: Արդյոք Ալիևը կարո՞ղ է իրագործել իր այդ ցանկությունը, «Իրավունքը»» փորձեց հետաքրքրվել ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից։

-Ալիևը ասում և անում է այն, ինչ ցանկանում է, և չի հանդիպում դիմադրության: Ավելին ասեմ՝ քանի էս կառավարությունն ունի Հայաստանի Հանրապետությունը, Ալիևն ինչ ցանկանա, էն էլ կիրագործի, իսկ ո՞վ է կասկածում: Մի օր էլ կարող է Ալիևի սիրտը ՀՀ վարչապետի աթոռին նստել ուզի, ու էս իշխանությունները վազելով այդ ցանկությունն էլ կկատարեն: Մի մոռացեք, որն ամենակարևորն է՝ Ադրբեջանը բացի ցանկությունից, ունի հնարավորություն: Իսկ մե՞նք… մենք չգիտեմ ինչ ունենք, առհասարակ մենք վաղը-մյուս օրը կարող է աշխարհի երեսին որպես ազգ էլ չհիշվենք, այ էդքան ցավալի է մեր ազգի վիճակը:

– Օնիկը նման լիազորություններ չունի:

– Բայց հեղինակավոր իրավաբաններ են փաստում, որ նա օրենքի ուժով օժտված է նման լիազորություններով:

– Ես եղել եմ չէ՞ այդ պաշտոնում, հիմա ի՞նձ եք խոսեցնում: ԳՇ պետը նման լիազորություններ չունի՝ վարչապետին ձերբակալելու, դա օրենքից դուրս բաներ են ասում:

-Արտակ Դավթյանի մեղավորությունը տեսնո՞ւմ եք այս պատերազմի ելքի մեջ:

-Արտակ Դավթյանի մեղավորությունը մինչև պատերազմը բանակի նախապատրաստման մեջ է: Իսկ բուն պատերազմի ընթացքի մեջ Արտակ Դավթյանը մեղավորություն չունի: Նա ոչ միայն բանակը պատշաճ չի նախապատրաստել, այլ հակառակ ուղղությամբ է տարել: Ամփոփելով խոսքս՝ կասեմ հետևյալը. ինչ, որ իրականացրել է Արտակ Դավթյանը վարչապետի հետ միասին բանակի հանդեպ, ես իմ խոսքի մեջ ասել եմ և այն կարծիքին եմ, որ նրանց վերջնական նպատակը Զինված ուժերի և պետության քայքայումն է: էսքանը կարող եմ ասել: Ասեմ, որ մեր երկրում լավ բաներ չեն սպասվում՝ եթե էս տեմպերով գնա»,-գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031