Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գերիներին Ադրբեջանից վերադարձնելուց մինչև ականազերծում. հետպատերազմյան Արցախի խնդիրները՝ կոնֆերանսի թիրախում

Մարտ 12,2021 11:27

Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) Առցանց ազգային քարոզչական կոնֆերանսի երկրորդ օրը կենտրոնացավ հետպատերազմյան Արցախի վրա: Համագումարի խորհրդի նախագահ Քերոլին Մուգարը ելույթ ունեցավ օրվա բացման խոսքով:

Այդ օրվա մասնակիցներից էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ում ներկայացրեց Համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը և մեծարգո պարոն դեսպան Վարուժան Ներսեսյանը, ում ներկայացրեց Համագումարի խորհրդի անդամ Անի Սիմոնյան Թոթոհը:

Երկու դիվանագետներն էլ կիսվեցին իրենց հեռանկարներով և տրամադրեցին հետպատերազմյան պատկերը, ներառյալ՝ մարդասիրական և վերակառուցման կարիքները, ինչպես նաև հրատապ առաջնահերթությունը՝ ապահովելու հայ ռազմագերիների և քաղաքացիական բնակչության ազատ արձակումը, ովքեր դեռ պահվում են Ադրբեջանի կողմից՝ խախտելով Ժնևի կոնվենցիաները, միջազգային մարդասիրական օրենքը և 2020թ.-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի հայտարարությունը:

Նախարար Բաբայանը նշեց, որ «Կարևոր է այժմ կենտրոնանալ մարդասիրական հարցերի վրա» և «քայլ առ քայլ առաջ գնալ»:

Դեսպան Ներսեսյանը շնորհակալություն հայտնեց Համագումարին և համայնքին պատերազմի ընթացքում իրենց հսկայական մարդասիրական հանգանակության ջանքերի համար, ինչը, նրա խոսքով, հստակ «խորհրդանշական համախմբման գործողություն» էր:

Վկայակոչելով հայ ժողովրդի դարավոր «ուժը»` դեսպան Ներսեսյանը վստահ էր, որ «հսկայական մարտահրավերները կհաղթահարվեն»: Դեսպանը նաև նշեց, որ Հայաստանը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի միջնորդական ջանքերը` «Արցախի կարգավիճակի չլուծված հիմնահարցին խաղաղ լուծում գտնելու համար»:

Նախարար Բաբայանի ու դեսպան Ներսեսյանի խոսքերի ավարտից հետո սկսվեց «Հետպատերազմյան Արցախ» հատուկ պանելային քննարկումը, որի մոդերատորն էր Համագումարի հայաստանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Այդ քննարկմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյանը, ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և The HALO Trust-ի զարգացման ղեկավար Ամասիա Զարգարյանը:

Փոխնախարար Ալեքսանյանը կիսվեց իր գաղափարներով և վերահաստատեց դեսպան Ներսեսյանի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ օգնելու գտնել խաղաղ և երկարատև կարգավորում, բայց ոչ «ուժի միջոցով», ինչպես Ադրբեջանը փորձեց անցյալ աշնանը, երբ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց հայ ժողովրդի դեմ: Փոխնախարար Ալեքսանյանը քննարկեց նաև մարդու իրավունքների, ռազմագերիների և պատերազմի արդյունքում ապաստարանից, տնից և կրթությունից զրկված երեխաների իրավունքների հարցերը:

Պարոն Ավետիսյանն անդրադարձավ նախապատերազմական Արցախում առկա դրական իմպուլսին և տնտեսական հնարավորությունները վերականգնելու հետպատերազմյան տեսլականին՝ մասնավորապես սփյուռքահայերի շրջանում, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել Արցախում: Պարոն Ավետիսյանը քննարկեց տարածաշրջանի ներկա իրավիճակը և այն անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն Արցախի ժողովրդին պաշտպանելու համար: Պարոն Ավետիսյանն անդրադարձավ նաև հայկական մշակութային ժառանգության տարածքների պահպանությանը` նշելով, որ Ադրբեջանը «նախատեսում է ոչնչացնել հայկական ամեն ինչը և վերացնել Արցախում հայկական մշակույթի և ինքնության ցանկացած ներկայություն, որը մի քանի հազարամյակների պատմություն ունի»:

HALO Trust-ի զարգացման ղեկավար Ամասիա Զարգարյանը կենտրոնացավ հետպատերազմյան շրջանում արցախյան համայնքներն ավելի անվտանգ դարձնելու վրա: Վերջին երկու տասնամյակների ընթացքում HALO Trust-ը ջանասիրաբար աշխատել է Արցախում՝ գրեթե 500 ականապատ դաշտեր մաքրելով, միևնույն ժամանակ աշխատանք ապահովելով տեղի բնակչության համար: Կազմակերպության ջանքերը պատերազմից հետո մեծապես աճել են՝ չնայած ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից ֆինանսավորման կրճատմանը:

Պարոն Զարգարյանը նշեց, որ ականներն ու պայթուցիկ նյութերը նախկինում ավելի մեծ գյուղական խնդիր էին գյուղատնտեսական գոտիներում, իսկ այժմ դրանք ավելի շատ «քաղաքային սպառնալիք» են:

«Հայկական համագումարի անունից ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր բանախոսներին իրենց գաղափարների և հեռանկարների համար», – ասաց Համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Պրեզենտացիաները տրամադրեցին իրատեսական պատկերացում տեղում առկա դժվարությունների և շարունակական ներգրավվածության կարևորության մասին»:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031