Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ներկայիս զարգացումների ֆոնին հարց է առաջանում՝ կվերսկսվի՞ արդյոք պատերազմը, այս անգամ Հայաստանի սահմաններում. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 12,2021 09:00

«Մարտի 15-18-ն Ադրբեջանում կանցկացվեն լայնամասշտաբ պլանային զորավարժություններ։ Ադրբեջանի զինված ուժերի պլանային զորավարժությունները չեն կարող ուշադրության չարժանանան մեր կողմից, հաշվի առնելով այդ երկրի անթաքույց սպառնալիքները եւ ոտնձգություններն ուղղված մեր երկրի տարածքային ամբողջականությանը։

Տարածաշրջանային երկրների, հատկապես Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ռազմական գերակտիվությունը հստակ խնդիր է դնում նաեւ մեր առջեւ՝ վերակազմակերպելու եւ կրկին մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելու Հայկական բանակը։ Բնականաբար արցախյան վերջին պատերազմի արդյունքներն ուժեղ հարված էին, սակայն վստահաբար Հայկական բանակը եւ հայ զինվորն ունեն մարտական ոգին վերագտնելու մեծ ներուժ։ Ուժի լեզուն միակն է, որը թշնամին լավ է հասկանում։

Ներկայիս զարգացումների ֆոնին հարց է առաջանում՝ կվերսկսվի՞ արդյոք պատերազմը, այս անգամ Հայաստանի սահմաններում։ Եթե դա պայմանավորված լիներ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի ցանկությամբ, ապա միանշանակ կարող էինք ասել, որ պատերազմի վերսկսումը ժամանակի հարց է, սակայն այստեղ են հատվում նաեւ այլ երկրների «կարմիր գծերը», որոնք կարող են զսպող դեր ունենալ թուրք-ադրբեջանական ծրագրերի իրականացման համար։ Մյուս կողմից, մտահոգիչ է այն, որ իրավիճակը սրվում է Դոնբասում, ինչը կարող է մեծ ռեսուրսներ պահանջել Ռուսաստանից եւ խոցելի դառնա մեր տարածաշրջանում պայթունավտանգ իրավիճակը վերահսկելու հնարավորությունը»:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031