Լրահոս
Օրվա լրահոսը

Անդամահատված ոտքերով 7-ամյա աղջիկը դարձել է հայտնի բրենդի մոդել

Մարտ 12,2021 13:30

Նորաձեւության աշխարհում մոդելները հաճախ կարծրատիպեր են կոտրում: Դա ապացուցել է նաեւ Gucci-ի հայ մոդելը իր բնական ինքնատիպ գեղեցկությամբ:

Երբ վերջերս River Island-ի գովազդային լուսանկարներում եւ հոլովակներում երեւաց 7-ամյա Դեյզի Դիմիտրին` անդամահատված վերջույթներով, եվրոպական բոլոր տաբլոիդները սկսեցին գրել նրա մասին: Փոքրիկի հայրը՝ Ալեքսը, չզլացավ հարցազրույցներ տալ լրատվամիջոցներին:

Նրա դուստրը բավականին գեղեցիկ է, խարիզմատիկ, ավելի ինքնավստահ, քան իր տարեկիցները եւ ամուր բնավորություն ունի, ինտենսիվորեն զբաղվում է սպորտով: Հայրը նրան համարում է իր ոգեշնչման աղբյուրը: Աղջկա ոտքերն անդամահատվել են, երբ ընդամենը մեկ ու կես տարեկան է եղել, քանի որ լույս աշխարհ էր եկել վնասված վերջույթներով:

Շիկահեր գեղեցկուհին չի կարողացել անտարբեր թողնել հայտնի բրենդի ներկայացուցիչներին, եւ նրանք ցանկացել են, որ հենց այդ հմայիչ երեխան ներկայացնի իրենց ապրանքանիշը: Իր մոդելային կարիերան Դեյզին սկսել է կես տարի առաջ եւ Լոնդոնյան նորաձեւության շաբաթին ինքնավստահորեն հանդես եկել հայտնի բրենդների մոդելների հետ:

Գովազդային գործակալության ներկայացուցիչը նշել է, որ փոքրիկ աղջիկը լավագույն օրինակն է այն բանի, որ կյանքը չի կարող «կոտրել» մարդուն, եթե նա երազանքներ ունի. «Պետք է ուղղակի ապրել, եւ վերցնել կյանքից այն ամենն, ինչ կարող ես, անգամ խնդիրները ծառայեցնել հաջողակ դառնալու համար: Պետք է օգտվել բոլոր հնարավորություններից»:

Աղջիկը բավականին աշխատասեր է, նա շաբաթական երեք օր հաճախում է մարմնամարզության: Հայրը խոստացել է, որ երբեք չի սահմանափակի նրա ցանկությունները եւ կօգնի երազանքների ճանապարհին, հատկապես, որ գեղեցկուհի Դեյզին ցանկանում է հայտնի մոդել դառնալ:

River Island-ում եւս գոհ են Դեյզիից եւ կարծում են, որ նա հրաշալի է ցուցադրում հատկապես իրենց սպորտային հագուստը:

Ըստ kulturologia.ru-ի պատրաստեց

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031