«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր մի խումբ տղաների հետ այցելել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ և հարձակվել ՊՈԱԿ-ի աշխատակիցների վրա։
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանը Yerkirmedia.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը, նշելով, որ Դանիել Իոաննիսյանը մի խումբ երիտասարդների հետ ՊՈԱԿ-ի տարածքում հարձակվել է իր վրա եւ ծեծի ենթարկել։
Նշենք, որ այսօր առավոտյան ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում պատմել էր պատերազմի օրերին Իոաննիսյանի հակահայկական գործունեությունից։
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ շատ է տարածվում, ևս մեկ անգամ ասեմ. ես ոչ մեկի վրա չեմ հարձակվել, ոչ մեկին մատով չեմ կպել և ոչ մեկն ինձ մատով չի կպել»: