Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարց է՝ ենթադրենք վաղը բացվում է Թուրքիայի հետ սահմանը, պատրա՞ստ ենք դրան». Ռուբեն Վարդանյան

Մարտ 11,2021 23:35

«Ես մեծ հարգանք ունեմ մեր ընտանեկան արժեքների հանդեպ, ինքս էլ դրանց կրողներից եմ, ինչ- որ իմաստով հայկական «դոմոստրոյի» կողմնակից եմ, ինչպես կինս է ասում, բայց մենք պիտի հասկանանք՝ հայ հասարակությունում կանանց նկատմամբ վերաբերմունքը, տեղն ու դերը լուրջ մարտահրավեր է»,-  Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում հրավիրված առցանց քննարկման ընթացքում հայտարարեց ձեռներեց եւ բարերար, Futures Studio-ի հիմնադիր գործընկեր, «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ Ռուբեն Վարդանյանը:

Ըստ նրա՝ սա ոչ միայն վերաբերում է ընտանեկան բռնությանը է, պտղի սեռով պայմանավորված աբորտներին, այլև ինքնաիրացման հնարավորություններին:

Ռուբեն Վարդանյանը խոսեց նաև կեղծ մաչոյականության, կեղծ քրիստոնեականության մասին ու օրինակ բերեց. «Լավ օրինակ է հայերեն խոսելը: Բոլոր դպրոցները հայկական են, բայց հայերենի գիտելիքը, որակը այն չէ: Ասում ենք՝ Թուրքիա, բայց իրենք ունեն Օրհամ Փամուկ, ի՞նչ անենք, որ մենք էլ ունենայինք: Մենք ունենք Նարեկ Հախնազարյան,  Սերգեյ Խաչատրյան, նրանց մասին պետք է խոսել և պետք է պայքարել կեղծ մաչոյականության, կեղծ քրիստոնեության դեմ: Առանց սրա հետ պայքարելու ոչինչ հնարավոր չէ անել»:

Ռուբեն Վարդանյանը տնտեսական առաջընթացը կապում է ճիշտ ընտրված մոդելի,  տեխնոլոգիական, կրթական առաջընթացի, լավ համալսարաններ կառուցելու հետ:

Խոսելով քաղաքական և անվտանգային խնդիրների մասին՝ բարերարն ասաց. «Մենք ապրում ենք մի երկրում, որը պատրաստվում է խաղաղ գոյակցության և′ Թուրքիայի, և′ Ադրբեջանի հետ: Բայց պետք է հասկանալ դրա բոլոր սպառնալիքները: Հարց է՝ ենթադրենք վաղը բացվում է Թուրքիայի հետ սահմանը, պատրա՞ստ ենք դրան, թե՞ Թիֆլիսի և Բաթումիի պես կդարձնեն: Թուրքական լոլիկների, մեր կանանց մասին նույնպես գիտենք, որոնք մարմնավաճառ են աշխատում Ստամբուլում, բայց ամաչում ենք: Ամաչել պետք չէ. պետք է հասկանանք՝ ինչպես անենք, որ դա չլինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031