Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանը չի ուզում դառնալ ՀՀ վարչապետ. նրա պարզաբանումը

Մարտ 11,2021 23:20

«Ես հարգում եմ օրենքը և համարում եմ՝ դա գիտակցված է արված»,- հարցին՝ ինչո՞ւ չի ուզում ՀՀ վարչապետ դառնալ Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում հրավիրված առցանց քննարկման ընթացքում հայտարարեց ձեռներեց եւ բարերար, Futures Studio-ի հիմնադիր գործընկեր, «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ Ռուբեն Վարդանյանը:

Ըստ նրա՝ պետք է ապրել այնպես, ինչպես դաշտն է ուրվագծված: Այնուհետև պարզաբանեց. «Նույնիսկ այն անձինք, որոնք Հայաստանում են ծնվել և չեն ապրում Հայաստանում, նրանք չեն կարող դառնալ վարչապետ: Իմ կամ մյուսի դուրը կարող է գալ, կամ ոչ, բայց դա այսօր օրենքն է: Ես շարունակում  եմ ասել, որ մոդելի ընտրությունն ավելի կարևոր է, քան ազգանվան ընտրությունը»:

Ռուբեն Վարդանյանի կարծիքով՝ կարևոր սկզբունքն այն է, թե  ինչպիսի երկիր ես ուզում կառուցել:

Կրկին անդրադառնալով իր՝ ՀՀ վարչապետ դառնալու թեմայով քննարկումներին՝ Ռուբեն Վարդանյանն ասաց. «Ես նաև անկեղծ ասել եմ, որ ես երբեք չեմ աշխատել պետական հաստատությունում: Ամբողջ կյանքում եղել եմ մարդ, որը փորձել է պետականի և մասնավորի միջև կամուրջներ գցել: Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի և տարբեր վարչապետերի հետ եմ աշխատել: Ես չեմ ընտրել իշխանությանը, ժողովուրդն է ընտրել, ես իրավունք չունեմ խառնվել: Ես մի անձ եմ, որը երկարաժամկետ ծրագրեր է անում Հայաստանում, չեմ կարող սպասել՝ հասկանալով, որ պետական- մասնավոր գործընկերությունը ոչ հեշտ, ոչ դյուրին միջավայրում է»:

Ռուբեն Վարդանյանը նաև բացատրեց, թե ինչու են Նիկոլ Փաշինյանի, Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի մոդելի մարդիկ դուր գալիս հասարակությանը. «Նրանք ասում են՝ մարդ եմ, որ գիտեմ՝ ինչ եմ ասում: Իհարկե, նրանք բոլորը արժանի մարդիկ են, խնդիրն այն է, թե ինչպիսի երկիր ենք կառուցում: Եվ կարևոր է, որ մասնավոր պետական մակարդակում լինի փոխներգործություն»:

Ռուբեն Վարդանյանը վստահեցրեց՝ մեկ մարդու համար անհնար է կառուցել բարգավաճ ու անվտանգ երկիր. միասնական ուժերով միայն դա կարելի է անել:

Ամփոփելով քննարկումը՝ Ռուբեն Վարդանյանն ասաց. «Ես չեմ ամաչում բոլորիդ աչքերին նայել, քանի որ գիտեմ՝ ես և իմ ընտանիքն անում ենք ամեն ինչ, որ Հայաստանում լինի արժանապատիվ ապագա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031