«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը հայտարարել է, թե իրենք մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ եղել է կազմակերպված պարտություն եւ դրա պատասխանատուն եւ մեղավորը ռազմաքաղաքական ղեկավարության վերնախավն է:
«Այո, ժամանակին եղավ ԳՇ հայտարարությունը եւ այդ հայտարարությունն առ այն էր, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր իշխանախումբը պետք է իշխանազրկվեն եւ հեռանան: Դրան միացան ԶՈՒ հրամանատարներ, եւ դա վերածվեց զինված ուժերի հայտարարության: Հիմա ուզում եմ ասել հետեւյալը. Երբ ԶՈՒ, բանակի հայտարարությունը փորձում են վերագրել առանձին անձի՝ ԳՇ պետի հայտարարության, հերթական անգամ անում ենք նույն սխալը, մեկ անձի փորձում հերոսացնել: Այդպես, մենք, փաստորեն վտանգում ենք այն պայքարը, որը վարում ենք: Հերթական անգամ կեղծ ակնկալիքների արդյունքում առաջանում է մարդկանց հիասթափություն, եւ դեպրեսիվ իրավիճակը, որ կա մեր հանրության մեջ, խորանում է:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, թե Օնիկ Գասպարյանն այլեւս ԳՇ պետ չէ, արվեց Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, թե կդիմի վարչական դատարան եւ նոր կարգավիճակով կփորձի ծառայել պետությանը: Ինչի՞ մասին է այստեղ խոսքը: Նոր կարգավիճակը արդյո՞ք այն չէ, որ նա պատրաստվում է մտնել քաղաքականություն: Պայքարող մարդկանց ակնկալիքն այլ էր եւ այն չբավարարվեց: Իսկ փաստը, որ ԳՇ-ն հոտնկայս դիմավորեց Նիկել Փաշինյանին, որի հեռացման մասին խոսում են, իմ համար զավեշտ էր: Նույնը նաեւ նախագահ Արմեն Սարգսյանի մասով, որը այս ամբողջ ընթացքում ծառայել է Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանախմբի շահերին: Բավարար է փրկիչներ փնտրենք եւ ամեն անգամ դրա վրա ունենանք այսպիսի հուսախաբություն: Ես չեմ կարող չասել, որ դա որոշակի տեխնոլոգիա է, որը արվում է միտումնավոր, որպեսզի փորձեն պայքարող մարդկանց ոգին, մտածող մարդկանց ողնաշարը ջարդել»,-ասել է նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Աչքիս էս “Առավոտ” թերթը վերածվել է էդ լյումպեն”ընդդիմադիրների” խոսափողի և իրավապաշտպանի՝ հակակառավարական “փաթեթավորումով”…. լավ չի պ-ն Աբրահամյան,հեչ լավ չի…կարող ա Լոնդոնից եք նման հրահանգ ստացել…՞