Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Թովմասյանը՝ Հայաստան-Ռուսաստան-Բելառուս միասնական պետության ստեղծման մասին

Մարտ 11,2021 22:44

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցչական հավաքի ընթացքում հարց հնչեց, թե ինչպե՞ս են նախաձեռնության անդամները վերաբերվում Հայաստան, Ռուսաստան, Բելառուս միասնական պետության ստեղծմանը:

Նախաձեռնության անդամ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը պատասխանեց հարցին՝ նշելով, որ Հայաստանը պետք է ունենա հստակ արտաքին քաղաքականության ռազմավարություն, այն է՝ ավելի սերտ համագործակցություն ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ. «Ինչո՞ւ ոչ, հնարավոր է միասնական պետության մակարդակով: Բայց սրանք բոլոր այն հարցերն են, որոնք հետո պետք է քննարկենք: Պետք է լինի համապատասխան ինտեգրացիա»:

Նա նշեց, որ արտաքին քաղաքականության տեսանկյունից Հայաստանը չպետք է մոռանա, որ Հայաստանը պետք է նկատի ունենա նաև Ռուսաստանի շահը: Սակայն պետք չէ մոռանալ հայկական սփյուռքի մասին, որը ըստ նրա, ևս համարում է, որ Հայաստանի գլխավոր դաշնակիցը Ռուսաստանն է. «Այդ երկրներում (ԱՄՆ, Ֆրանսիա) 2-3 սերունդ ապրող հայերը կարծում են, որ Հայաստանի ռազմավարական գործընկերը պետք է Ռուսաստանը լինի: Դա միանշանակ է: Դա տեսակետն է այն մարդկանց, որոնք 3-րդ սերունդն է այնտեղ են ապրում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031