Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Չգիտես ինչու հասարակությունը գնաց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին հերոսացնելու ճանապարհով, ամբողջ իրադարձությունները սկսեց զարգացնել մեկ անձի շուրջ»

Մարտ 11,2021 22:22

«Շատ նուրբ եզրագծեր կան, որոնք, ցավոք, այս ամբողջ քաղաքական զարգացումների եւ ընդհանրապես իրադարձությունների ընթացքում չկարեւորվեցին այնքան, որքան պետք է կարեւորվեին»,-այսօր հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Չկարեւորվեցին այնքան, որքան պետք է կարեւորվեին: Երբ փետրվարի 25-ին ԳՇ-ն հիմնավորված մի քանի կետ եւ պատճառ նշելով հայտարարում է, թե պահանջում է կառավարության հրաժարականը, դրանից հետո մեր հասարակությունը չգիտես ինչու գնաց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին հերոսացնելու ճանապարհով, ամբողջ իրադարձությունները սկսեց զարգացնել մեկ անձի շուրջ: Դրանից հետո հարց առաջացավ՝ Օնիկ Գասպարյանին կարո՞ղ են հանել, չե՞ն կարող հանել պաշտոնից, իրավաբանները սկսեցին տարբեր մեկնաբանություններ տալ: Ստվերվեց ամենագլխավորը. երբ պետության ամենագլխավոր, կարեւորագույն օղակներից մեկը՝ անվտանգության մեջ, պաշտպանական քաղաքականության, ռազմական համագործակցության, տարածքային ամբողջականության  ապահովման, բոլոր տեսակի ուժային կառույցները իր մեջ ամփոփող ԶՈՒ Գլխավոր շտաբը՝  19 գեներալ, բոլոր ուղղությունների  21 բարձրաստիճան կազմը մեկ մարդու պես հայտարարում է, որ այս կառավարությունը չարիք է եւ պետք է հրաժարականը պահանջել: Սա է գլխավոր թեման: ԳՇ պետին կհանի՞, չի՞ հանի:

Պարզ է, որ բոլոր ճանապարհներով գնալու էր դրան, որովհետեւ գաղտնիք չէ, որ Նիկոլի ամբողջ խնդիրը իր տխրահռչակ եւ ողբերգական իշխանությունը պահելն է, որի նպատակը ակնհայտորեն այն է, որպեսզի ՀՀ վիճակը գնալով շատ ավելի վատանա, օրհասական դառնա: Եվ ոչ-ոք չի հարցնում, թե ԳՇ-ն ինչո՞ւ գնաց այդ քայլին»,- ասաց Արտակ Զաքարյանը եւ հիշեցրեց, որ ԳՇ-ն եւ Օնիկ Գասպարյանը մի քանի անգամ վերահաստատել են, որ այս կառավարությունը պետք է հրաժարական տա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031