Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. Սահմանադրությունում պետք է ամրագրվի հայրենասիրությունը, ինչպես նաև` հայի կերպարը

Մարտ 11,2021 21:40

«Մենք պետք է ինստիտուցիոնալ առումով կառուցենք որակապես նոր պետություն և որակապես նոր սահմանադրաիրավական համակարգ»,- «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցչական հավաքի ընթացքում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:

Նա նշեց, որ գործող Սահմանադրությամբ հիմնականում գերակշիռ մասը տրվում է քաղաքական իշխանությանը և պետությանը, այդ պատճառով՝ պետությունը ինստիտուցիոնալ հարթությունից տեղափոխվել է անձնավորված հարթություն: Վարդան Այվազյանը համարում է, որ պետությունը այնպես պետք է մոդելավորվի, որ ամբողջությամբ ծառայի ի բարօրություն իր ժողովրդի:

Վարդան Այվազյանը կարծում է, որ Սահմանադրությունում պետք է ամրագրվի հայրենասիրությունը, ինչպես նաև հայի կերպարը. «Հայաստանում այդպես էլ սահմանադրորեն չի ամրագրվել հոմոարմենիկուսի գաղափարը: Այսինքն՝ գլոբալ հայի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու կարգավիճակը: Այս խնդրի բացակայությունը հանգեցրել է մեր հանրության մեջ բազմահազար մոլորյալների, որոնք որակականության բացակայության պատճառով իրենց վստահության քվեն տվեցին այսօրվա դավաճան իշխանություններին և դեռևս այսօր շարունակում են սատարել նրանց: Եվ գլոբալ հայի մոդելի բացակայությունը Սահմանադրությունից ի՞նչ հանգեցրեց: Մենք իրական հայ մարդու, հայ աշխարհի կրողի փոխարեն գլոբալ հայի կերպարը դարձան տարբեր կենդանական մականուններ կրող քաղաքական գործիչներ»:

Նա նաև ընդգծեց, որ պետության տնտեսական համակարգը պետք է հիմնովին փոխվի և նրա հայեցակարգային հիմքում պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու երջանիկ լինելու իրավունքի ապահովումը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031