Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 11-ին հիմնադրվեց նոր քաղաքական ուժ՝ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանը իր ելույթի ընթացքում հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում կառավարել երկիրը. «Սա գլխավոր պատճառն է, որ պարտադրում է, որ նա հեռանա: Ինչո՞ւ չի կարող կառավարել, որովհետև եթե երկրի էլիտան, պետական մարմինները, ինստիտուտները գտնում են, որ վարչապետը իր տեղում չէ, ուրեմն՝ կնշանակի, որ այդպիսի կառավարիչը չի կարող շարունակել աշխատել: Եվ սա այն գլխավոր պատճառն է, որ մենք պարտավոր ենք բոլոր հնարավոր միջոցներով արագացնել այդ գործընթացը, որ հրաժարականին հասնենք: Եթե լիներ որևէ հստակ ծրագիր, որով կարող էինք ինքներս ոգևորվել, որ կառավարությունը իրականացնում է, դեռ կարելի էր քննարկել ինչ-որ բան: Չկա այդպիսի ծրագիր: Կա մի ծրագիր, որով ցավոք սրտի, Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, որտեղ պետականությունը հարցականի տակ է»:
Նա ասաց, որ պատրաստվում են այցելել համայնքներ, հանդիպել մտավորականների հետ. «Կա հնարավորություն, որ մենք արդեն իսկ սփյուռքի, Արցախի և Հայաստանի, ընդհանուր ժողովրդի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ձևավորենք այն տեսլականը, որը մեզ իսկապես դուրս է բերելու այս իրավիճակից: Եթե մենք դրան հիմա չլծվենք, մեր այսպես կոչված, ոխերիմ դաշնակիցները, որոնք հարևաններ են, շարունակելու են մեր դեմ քաղաքականությունը»:
Արամ Սարգսյանը կարծում է, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը արտաքին քաղաքականության մեջ որևէ կարևոր քայլ չի կատարել, հակառակը՝ փչացրել է բոլորի հետ հարաբերությունները. «Մենք ուզում ենք կոչ անել՝ ի գործ, հանուն մեր պետականության ամրապնդման և մեր պետության զարգացման, հանուն մեր երեխաների ապագայի: Որովհետև ով որևէ քայլ չարեց, մյուս սերունդների առաջ չգիտեմ՝ ոնց պետք է արդարանանք, թե ոնց եղավ, որ մենք Հայաստանի պետությունը կորցրեցինք: Իսկ մենք այդպիսի վտանգի առաջ ենք»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
կրնա՞ք պահանջել “իրազէկ քաղաքացիներու միութիւն” հկ-էն յստակ թիւ՝ թէ քանի՞ արամ սարգսյան կայ Հայաստան։
կրնա՞ք պահանջել “իրազէկ քաղաքացիներու միութիւն” հկ-էն յստակ թիւ՝ թէ քանի՞ արամ սարգսյան կայ Հայաստան (այսօր ժամը 21։34ի դրութեամբ)։
շնորհակալ եմ