ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Ղազախստանի Հանրապետության դեսպանին
Մարտի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Բոլատ Իմանբաևին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ և հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա միջպետական հարաբերությունների հետագա ակտիվացման գործում` նախարարի տեղակալն ընդգծեց, որ Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ համագործակցության առաջմղմամբ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ինտեգրացիոն և այլ բազմակողմ կազմակերպությունների շրջանակներում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Իմանբաևը պատրաստակամություն հայտնեց գործադրել հնարավոր բոլոր ջանքերը հայ-ղազախական օրակարգի ընդլայնման ուղղությամբ:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին բարձր մակարդակով քաղաքական երկխոսությանը, օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությանը, տնտեսության ոլորտում գործընկերության զարգացման հեռանկարներին, բազմակողմ հարթակներում համագործակցությանը, ինչպես նաև հումանիտար ու մշակութային նախագծերի առնչվող հարցերի լայն շրջանակ:
ՀՀ ԱԳՆ