Մեգան Մարքլը երևան է հանել պալատի պատերի ետևում կատարվածը․ Մեգանը չի ունեցել անձնագիր, վարորդական իրավունք և բանալիներ։
Արքայական փորձագետներն ասում են, որ ամենայն հավանականությամբ դրանք արարողակարգեր էին՝ իրեն իսկ պաշտպանելու համար։
39-ամյա Սասեքսի դքսուհին պատմում էր, թե ինչպես է տեղի ունեցել այդ ամենը Օփրա Ուինֆրիի այս շաբաթվա սկզբին տրված հարցազրույցի ժամանակ:
«Մեգանն անվտանգության կանոնների համաձայն ստիպված էր հանձնել իր վարորդական իրավունքը: Եթե նա ինքնուրույն դուրս գար մեքենա վարելու, նա չէր ունենա պաշտպանություն», – BBC- ին բացատրեց Netflix- ի «Թագը» սերիալի պատմական հարցերով խորհրդական Ռոբերտ Լեյսին:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է անձնագիրը հանձնելուն, հնարավոր է այն վերցվել է՝ անձնական անվտանգության նկատառումներից ելնելով:
Կանադայի միապետական լիգայի միապետական խմբավորման նախագահ Ռոբերտ Ֆինչը, ասաց, որ «կարելի է ենթադրել, որ արքայական արժեքավոր անձնական փաստաթղթերը պահվում են պահարանում կամ պահարաններում ՝ պալատի ընդհանուր անվտանգության հսկողության ներքո»:
«Կարծես թե դա համապատասխանում էր Մեգանի պատմությանը՝ ծուղակում և մեկուսացման մեջ գտնվելուն, բայց իրականում դա սովորական արարողակարգ էր , և, հավանաբար, եթե նա ուզեր, ամեն ինչ շատ ավելի հեշտ կլիներ նրա համար », – ասաց Ֆինչը:
Ուինֆրիի հետ աղմկահարույց հարցազրույցի ժամանակ Մարքլն ասաց, որ իրերը չվերադարձվեցին իրեն, քանի դեռ նա չհեռացավ արքայական իշխանությունից և տեղափոխվեց Կալիֆոռնիա:
«Երբ ես տեղափոխվեցի այդ ընտանիք, դա վերջին անգամն էր, որ տեսա անձնագիրս, վարորդական վկայականս, բանալիներս», – ասաց նա:
Պատրաստեց՝ Մարիա Չիչակյանը