Լրահոս
Օրվա լրահոսը

Միշել Օբաման պատմում է Covid-19 համաճարակի ժամանակ հոգեկան առողջության հետ կապված պայքարի մասին

Մարտ 11,2021 17:50

CNN-ը հաղորդում է, որ նախկին առաջին տիկին Միշել Օբաման չորեքշաբթի օրը տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ անկեղծորեն խոսեց   Covid-19 համաճարակի ընթացքում ծայրաստիճան ընկճվածության դեմ իր պայքարի և 2020 թ.-ի մարտահրավերների մասին՝ ամերիկացիներին խրախուսելով ավելի ազատ խոսել իրենց հոգեկան առողջության մասին:

«Դեպրեսիան հասկանալի է այս պայմաններում, այս ժամանակահատվածում», – ասել է նա People ամսագրին տված հարցազրույցում: «Մտածել, որ ինչ-որ կերպ մենք կարող ենք պարզապես շարունակել ապրել առանց ցնցումների, տրավմաների, հոգեկան խանգարումների՝ անիրատեսական է»:

«Սա է պատճառներից մեկը, որ մենք պետք է ավելի շատ խոսենք հոգեկան առողջության մասին, քանի որ բոլորը տարբեր ձևերով են արձագանքում տրավմային, անհանգստությանը և կամ էլ դժվարություններին», – ասել է Օբաման People’s-ին:

Covid-19 համաճարակն ու տնտեսական հետևանքները հանգեցրին Ամերիկայում հոգեկան առողջության ճգնաժամի, իսկ օգոստոսին ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հետազոտությունը ցույց տվեց, որ հարցվածների գրեթե 41% -ը հայտնել է համաճարակից բխող հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին: Ամերիկացիներից յուրաքանչյուր երկրորդը ասում է, որ ունեցել է անհանգստության կամ դեպրեսիայի ախտանիշներ:

Անցյալ ամառ Օբաման իր podcast- ում բացահայտեց, որ համաճարակի, ԱՄՆ-ում ռասայական խնդիրների աճի և քաղաքական բախումների թեժ շրջանում «ծայրաստիճան ընկճվածությունից» էր տառապում:

Օբաման People ամսագրին ասել է․ «Ես կարիք ունեի խոսելու նրա մասին, ինչի միջով անցնում էի, որովհետև մեզ մոտ հաճախ այն տպավորությունն է, որ մենք մեր զգացմունքները պետք է թաքցնենք և չխոսենք դրանց մասին, փոխարենը՝ ոտքի կանգնենք և փորձենք չթուլանալ»:

Օբաման նաեւ հայտնել է, որ պատվաստվել է Covid-19- ի պատվաստանյութով: «Ես խրախուսում եմ բոլորին պատվաստվել՝ հենց հնարավորություն ունենան», – ասել է նա:

Նախկին առաջին տիկինը նաև հայտնել է, որ համաճարակը թույլ է տվել իրեն և նախկին նախագահ Բարաք Օբամային կարանտինը տանը անցկացնելու ընթացքում ավելի ամուր հարաբերություններ հաստատել իրենց երկու դուստրերի հետ:

«Դրանք դժվար ժամանակներ են եղել: Շատերը պայքարում էին. կորցրած աշխատանքներ, սոված մարդիկ», – ասել է նա People-ին: «Մենք սովորել ենք աղոթել և գնահատել առողջության և ընտանիքի կարևորությունը»:

Պատրաստեց Մարիա ՉԻՉԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031