Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Ղարաբաղի հարցը

Մարտ 11,2021 17:08

«Ազատություն». Երեկ Դոհայի օդանավակայանում ուշ երեկոյան հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները:

Այսօր նրանք Քաթարի արտգործնախարարի հետ եռակողմ բանակցությունների են մասնակցում Սիրիայի հարցով:

Քաթարում կայացած ռուս-թուրքական երեկվա բանակցություններին Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են նաև Ղարաբաղի թեման:

«Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել եմ այսօր ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները, Ղարաբաղը, Լիբիան և Սիրիան», – Թվիթերում երեկ ավելի ուշ գրել էր Չավուշօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարը Դոհա էր ժամանել Ղրղըզստանի մայրաքաղաքից, իսկ Սերգեյ Լավրովը՝ Սաուդյան Արաբիայի: Նրանց բանակցություններն անցել են փակ դռների ետևում: Լրագրողներին միայն հաջողվել է լսել, թե ինչպես է Ռուսաստանի ԱԳ նախարարը Չավուշօղլուին կատակով հարցնում՝ արդյոք նա իր համար հուշանվեր բերե՞լ է Բիշքեկից, թե ոչ, և դիտե՞լ է՝ ինչպես են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները մասնակցել «Ակկույու» ատոմակայանի երրորդ բլոկի շինարարության մեկնարկի արարողությանը:

Հակառակ ռուս և թուրք փորձագետների կանխատեսումների, ղարաբաղյան պատերազմը ռուս-թուրքական հարաբերությունները չի վնասել, գոնե հրապարակավ: Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, որ հարաբերությունները ռազմավարական և բարեկամական են, թեև կան որոշ տարաձայնություններ: Ընդ որում՝ տարաձայնությունների շարքում Մոսկվան չի նշում Անկարայի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում:

Երեկ Ռուսաստանի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հակառակը՝ ընդգծել էր, թե չնայած Ղրիմի հարցում տարաձայնությունների առկայությանը, Մոսկվան և Անկարան ունեն ռազմավարական փոխգործակցություն և որպես օրինակ նշել էր փոխգործակցությունը Ղարաբաղում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի շրջանակներում:

Ազա ԲԱԲԱՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031