Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորություն է, որ չունենք իրավաբաններ, եւ մի «ստից» հարցի վերաբերյալ մեծ քննարկում է ընթանում»․ Նիկոլայ Բաղդասարյան

Մարտ 11,2021 16:47

Ըստ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի՝ վերջին օրերին տպավորություն է ստեղծվել, թե ՀՀ-ում չունենք իրավաբաններ, թե ՀՀ ինստիտուտներն իրավաբանական վարչություններ չունեն, եւ մի «ստից» հարցի վերաբերյալ մեծ քննարկում է ընթանում, թե որ պահին է ԳՇ պետն ազատվում, վարչապետի կողմից իրավունք կա՞ նրան ազատելու, թե ոչ։

«Իմ կարծիքով՝ ուսանողը կարող է այդ խնդրին լուծում տալ սահմանադրությունն ուսումնասիրելով։ Մինչդեռ օրեր շարունակ չենք կարողանում կողմնորոշվել՝ նման իրավասություն ունի՞ վարչապետը, թե ոչ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով ՍԴ է դիմել, եւ իրավաբանների մի մասը կարծում է, թե վարչապետն իրավունք չունի ԳՇ պետին պաշտոնից ազատել մինչեւ հինգ տարի սահմանված ժամկետի ավարտը։

Ինչ վերաբերում է այն փաստին, որ նախագահը հետ է ուղարկել ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վարչապետի առաջարկը, Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ դա նորմալ՝ սահմանադրությամբ նախատեսված գործընթաց է․ «Եթե նա չի կատարում սահմանադրության պահանջը, չի պահպանում օրենքը, կորցնում է լեգիտիմության աստիճանը։ Նախագահը մեծ լիազորություն չունի, եւ այդ օրենքն ընդունվել է մինչեւ մեր իշխանության գալը։ Նա, եթե ստանում է վարչապետի առաջարկը, պետք է դրական արձագանքի։ Ուրիշ բան չկա անելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031