Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես են իրավապաշտպաններն արձագանքում բացահայտմանը, որ վարչապետի խորհրդականը խմբագրել է Ռուբեն ու Ռաֆիկ Հայրապետյանների վերաբերյալ քննիչի որոշումները

Մարտ 11,2021 16:42

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը

ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ, ՉԵՄ ԼՍՈՒՄ, ԲԱՅՑ․․․ ԽՈՍՈՒՄ ԵՄ

Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը հերթական բացահայտումն է արել։ Խոսքը վերաբերում է անձամբ վարչապետի հանձնարարությամբ, ընդդիմադիր գործիչների դեմ «կոմպրոմատներ» պեղել և վարկաբեկել։ Իրավական համակարգի «անկախ» քննիչներին ոչ միայն հրահանգներ է տալիս, այլև «մեղադրականներ» անձամբ գրում և խմբագրում վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանը։ Այն, որ 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո, բոլոր, այո՝ բոլոր քրեական գործերը, սկսած Մանվել Գրիգորյանի դեմ կեղծ «տուշոնկաներից», մինչև Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու դեմ թխվածները եղել են անձամբ վարչապետի հրահանգով, կարծում եմ քիչ թե շատ բանականություն ունեցողների համար ակնհայտ է։ Այդ մասին խոսել են նաև ոստիկանության և ԱԱԾ նախկին ղեկավարները նույնպես։

Եվ այս ամենի ֆոնին ուղղակի զարմանալի է, որ տարբեր, իրենց քաղ․ հասարակության գործիչներ, իրավապաշտպաններ համարող անձինք, այս ամենը իբր չտեսնելով, շարունակում են իրենց , չգիտեմ անգիր արած, թե ուղղորդված մտավարժանքները՝ անկախ դատաիրավական համակարգի մասին, ողջունում ընտրակեղծիքների, խոշտանգումների ռահվիրա Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ անդամ նշանակումը, ատամներով պաշտպանելով երկիրը թշնամուն հանձնած, տոտալիտար մտածողությամբ իրենց կուռքին ։

Այսօր նրանց նշանաբանն է՝ չեմ տեսնում, չեմ լսում, բայց ստիպված խոսում եմ։


«
Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեր իրավապահ համակարգը այնքան տխուր վիճակում է, որ`

1.Վարչապետի խորհրդականը քննիչի որոշում է խմբագրում, դզմզում, սիրունացնում։

2.Քննիչները 2021 թվականին դեռ mail.ru-ից են օգտվում։

Իմիջիայլոց, առաջինը դեռ Գևորգ Կոստանյանի` նախագահականում աշխատելու վախտերից եկող խայտառակ ավանդույթ է (այն ժամանակ` դեռ fax-ով էր դա արվում)։ Գիտեինք, որ նախկինում քաղաքական քրեական գործերի բովանդակությունը նախագահականում էր որոշվում, իսկ այժմ, փաստորեն, դրանք առնվազն խմբագրվում ու դզմզվում են վարչապետի աշխատակազմում։

Բայց ո՞նց եք կարծում, Վարդապետյան Աննան միայն թեթևակի խմբագրումնե՞ր է առաջարկում քննիչի որոշումներում (ինչը երևում է հրապարակված տեսանյութում), թե՞ նաև ներազդում է քրեական գործի ընթացքի ու որոշումների եզրափակիչ մասերի վրա։

Հ.Գ. Այս պատմությունը պետք է լուրջ քննության առարկա դառնա։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031