Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Վարդապետյանն, իհարկե իր նախաձեռնությամբ չի ստանձնել կառավարության ռեպրեսիվ մեքենայի կուրացիայի առաքելությունը. «Իմ ձայնը»

Մարտ 11,2021 16:13

Ինչպես են խմբագրում արդարադատությունը

Ինչպես քննիչներ են անվանում վարչապետի իրավական հարցերով խորհրդական տիկնոջը՝ «գեներալ Վլասովը»,  ուղղակի նշանակված է որպես քրեական գործերով անմիջական կուրացիա անող։ Այս մասին շշուկներ վաղուց կային, բայց երեկ լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեսանյութը լրիվ բացահայտեց իրականությունը։

Պարզվում է այս տիկինը, ոչ միայն զանգերով է ցուցումներ տալիս քրեական գործերի վերաբերյալ, այլև անմիջականորեն մասնակցում է դատավարական փաստաթղթերի կազմմանը։ Ու թեև երեկվանից շրջանառվում է «մանր խմբագրումներ» անելու թեզը, ասես ոչ մի արտասովոր բան չկա, որ վարչապետի խորհրդականն է այդ խմբագրումների հեղինակը, այս տեսանյութը բացահայտում է իրավապահ համակարգի նկատմամբ ներգործության հանցավոր համակարգը։ Իրավապահների թեթև ձեռքով սույն տիկնոջը հասանելի են դառնում նաև բանկային գաղտնիք կազմող փաստաթղթերը։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերևույթ հանցագործությունների կատարման ապացույց։

Բայց սա գործադիրի կողմից իրավապահների նկատմամբ ներգործության բացահայտված ընդամենը մեկ դեպքն է։ Իսկ քանի- քանի ահազանգեր են եղել վերջին երկու տարվա ընթացքում, որ քրեական գործերը կարվում են գործադիրի անմիջական ցուցումներով։ Քանի- քանի հանցավոր ցուցումներ են եղել քննիչներին, դատախազներին և առանձին դատավորներին՝ քաղաքական պատվերի շրջանակներում հարուցված քրեական գործերով։ Ըստ էության բոլոր աղմկահարույց գործերն են «խմբագրվել» գործադիրի «Աննաների» և մյուսների կողմից։

Արդյունքում քաղաքական պատվերների ռեպրեսիվ մեքենան գրեթե երեք տարի է, ինչ անխափան գործում է։ Դա է պատճառը, որ շեշտակի ավելացել են ապօրինի քրեական գործերը: Երկրի իրավապահ համակարգը գործել և գործում է իջեցված պլանի տրամաբանությամբ՝ քրեական գործեր են հարուցվում նույնիսկ այն դեպքում, երբ դրանց համար չկան նվազագույն հիմքեր, չկան բավարար փաստական տվյալներ: Բայց կան «Վլասովների» և «Բերիաների» ցուցումներ։ Սկզբում ընտրվում է անձը, ում նկատմամբ պետք է հարուցվի քրեական գործը, այնուհետև գործի է դրվում մեքենան։ Խոսքը վերաբերում է հիմնականում, այսպես կոչված, քաղաքական, կոռուպցիոն գործերին, ինչպես նաև նախկիններին։ Ամեն ինչ կատարվում է վերևից իջեցված պլանի շրջանակներում։ Եվ եթե այս մի փոքրիկ հրապարակումը բացահայտում է ողջ մեխանիզմը, ապա, ըստ էության, բազմաթիվ քրեական գործերով՝ Մարտի 1-ի, «Տուշոնկաների», «Հարավկովկասյան երկաթուղու», «Հայաստան համահայկական հիմնադրամի» և բազմաթիվ այլ քրեական գործերով աշխատել է նույն պլանը։

Աննա Վարդապետյանն, իհարկե իր նախաձեռնությամբ չի ստանձնել կառավարության ռեպրեսիվ մեքենայի կուրացիայի առաքելությունը։ Նա կատարել է կոնկրետ մարդու կոնկրետ հանձնարարություններ։ Բայց ոչ ոք իրեն չէր զրկել ապօրինի հրահանգներ կատարելուց հրաժարվելու իրավունքից։

Վաղն այսպիսի համակարգի գործունեության ողջ պատասխանատվությունը կրելու են հենց մեխանիզմը գործի դնողները, այն ստեղծող իշխանությունները, բայց և անմասն չեն մնալու այն մարդիկ, ում օգտագործել են որպես գործիք այս հանցավոր համակարգում՝ վարչապետի խորհրդականները, այլ պաշտոնյաները, քննիչներն ու դատախազները։ «Շարքային կատարող» լինելու արդարացումը նրանց չի փրկելու։

Արման ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Իմ Ձայնը» նախագիծ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031