«Ցավոք սրտի, ես նկատում եմ՝ շատերը չեն կրում դիմակ եւ սա տուգանքի ենթակա իրավիճակ է, հույս ունեմ՝ այսօրվա թվերը լսելուց հետո մարդիկ ավելի աչալուրջ կլինեն»: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ըստ նրա՝ այս պահին 429 հիվանդ ծանր վիճակում է, 96–ը՝ ծայրահեղ ծանր, 30–ը միացված են թոքերի արհեստական շնչառության սարքերին. «Ես կարծում եմ՝ այս ընթացքում նախարարությունն արել է ժամանակին համահունչ քայլեր, որպեսզի զսպի հիվանդացության տարածումը, իհարկե, սա նոր վարակ էր եւ դրա դեմ պայքարի համար հընթացս շտկումներ են արվել»:
Անահիտ Ավանեսյանն ասաց, որ ինքը կորոնավիրուսի դեմ չի պատրաստվել, քանի որ չի գտնվում ռիսկային գոտում. «Պատվաստումները փոքր քանակով սկսվել են բուժաշխատողների շրջանում, բայց դեռ նոր խմբաքանակ չենք ստացել: Իսկ ես չեմ պատվաստվել, քանի որ չեմ գտնվում ռիսկային խմբում»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ