Ուշադրություն
Մարտի 11-ի ցերեկը, 12-ին հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 11-ի ցերեկը լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50 սմ-ով։
Մարտի 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:
Կարդացեք նաև
Հանրապետության տարածքում՝
Մարտի 11-ի ցերեկը, 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, 11-ի ցերեկը՝ լեռնային և նախալեռնային շրջաններում, 12-ին՝ հանրապետության ողջ տարածքում ձյան տեսքով։ Մարտի 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ի ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը ևս 9-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մարտի 11-ի ցերեկը, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-ի ցերեկը ձնախառն անձրև, 12-ին՝ ձյուն։ Մարտի 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի մարտի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 18.1°(1998 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -16.3°C (1985 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 4.6°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ