Ստեփանակերտի քաղաքապետարանը նախաձեռնում է կառուցել Եղբայրական գերեզմանոցի նոր հատվածը, որտեղ ննջում են 44-օրյա պատերազմի հետևանքով անմահացած մեր հերոսները:
Քաղաքային իշխանությունների այս որոշումը պայմանավորված է մեր սուրբ նահատակների ընտանիքներին ֆինանսական ծանրաբեռնվածությունից ազատելու նկրտումով:
Բացի այդ, յուրաքանչյուրիս պարտքն է փայփայել մեր տղաների անմար հիշատակը և նեցուկ կանգնել նրանց հարազատներին:
Նաև տեղեկացնում ենք, որ շինարարությունը ընթանալու է փուլային տարբերակով և անպայման քննարկվելու ու հաշվի են առնվելու զոհվածների ընտանիքների նկատառումները տապանաքարերի, նկարների և այլ նրբությունների վերաբերյալ:
Կարդացեք նաև
Ակնկալում ենք քաղաքի ողջ բնակչության աջակցությունը այս հիրավի նվիրական ծրագրի կյանքի կոչման գործում:
Ստեփանակերտի քաղաքապետարան