Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւի հետ թուղթ ստորագրելուց առաջ չմտածեց գերիների մասին․ թող որեւէ մեկի վրա մեղքը չգցեն»․ Անի Սամսոնյան

Մարտ 11,2021 14:38

«Այն պատգամավորը, որը պնդում է, թե գերիներին  չեն վերադարձնում ներքաղաքական պատճառներով, պիտի բերի հիմնավորումներ՝ Ադրբեջա՞նն է հիմնավորում ՀՀ-ի ներքին գործերի պատճառով մեր գերիներին չվերադարձնելը։ Կարծում եմ՝ տրամաբանական կապ այստեղ չկա»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Հիշեցնենք, որ «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը պնդում է, թե հայաստանյան ներքաղաքական անկայունությունը խոչընդոտում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձին, բայց չի մանրամասնում, թե ինչ կերպ։

Անի Սամսոնյանի խոսքով․ «Պարզապես սա մանիպուլյացիա է՝ փորձ անելու այդ գործընթացը կապել այն քաղաքական ուժերի հետ, որոնք բողոքի ձայն են արտահայտում, եւ փորձ անելու մարդկանց դժգոհությունը հարուցել, որպեսզի մտածեն, թե բոլոր քաղաքական ուժերը սրիկա են եւ խանգարում են իրենց տղաների վերադարձին։ Նման բան լինել չի կարող։ Գերիների վերադարձին խանգարում են միայն բանակցողի սխալ հաշվարկները։ Ալիեւի հետ թուղթ ստորագրելուց առաջ պետք էր մտածել այդ մասին, պետք էր մտածել տղաների մասին, հետո նոր կատարել Ալիեւի կամքը։ Եթե դա չի արվել, թող որեւէ մեկի վրա մեղքը չգցեն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031