«Մենք արդեն չունենք փորձանմուշներ, որոնք մեկ անգամ չէ, որ ստուգվել են, եւ, ցավոք սրտի, կան մասունքներ, մարմիններ, որոնք շատ վնասված են եւ դրանցից ԴՆԹ անալիզ անջատել եւ փորձաքննություն անցկացնելը բավականին բարդ գործընթաց է»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, իրենք կապի մեջ են միջազգային բարձրակարգ այլ ինստիտուտների հետ, նրանց փորձագետների հետ. «Տեսնենք՝ ինչ արդյունք կունենանք: 210 փորձանմուշ կա, որոնց հետ աշխատելը դժվար է: 2200-ից ավել ճանաչում ունենք, եւ ունենք 180 ծնող, ովքեր սպասում են փորձանմուշների պատասխանի»:
Նախարարն ասաց, որ իրականությանը չեն համապատասխանում այն խոսակցությունները, որ փորձանմուշների եւ մարմինների մեջ կարող են լինել նաեւ ադրբեջանցիների մարմինները, եւ որ նրանք կարող են հուղարկավորվել եղբայրական գերեզմանում:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ