Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՀՀ-ում 1 ժամում միջինացված արտադրողականությունը 6 դոլար է, ԵԱՏՄ-ում միջինը 11 դոլար է, զարգացած երկրներում՝ 43 դոլար. Վահան Քերոբյան

Մարտ 11,2021 12:50

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրեն ներկայացված զեկույցի համաձայն՝ մեր երկիրը զիջում է արտադրողականությամբ ոչ միայն զարգացած երկրներին, այլ ԵԱՏՄ անդամ երկրներին:

«Վերջերս ինձ ներկայացվել է արտադրողականության մասին զեկույց, իսկ արտադրողականությունն այն է, թե մեկ ժամում աշխատողը քանի դրամի կամ դոլարի արժեք է ստեղծում: Հիմա մեր բոլոր տնտեսվարողները իրենց տարեկան պլանները կազմելիս, ծախսերը, եկամուտները հաշվարկելիս հաշվի առնում են արտադրողականության բաղադրիչը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով վերջերս գործընկերներից մեկի հետ ունեցած քննարկումը, երբ ընկերության տնօրենը պատմում էր, որ իրենց ընկերության գործերն այդքան էլ լավ չէին եւ չէին հասկացել, թե ինչու. «Երբ օտարերկրյա խորհրդատուներ են հրավիրել, նրանց առաջին հարցը եղել է, թե որքան է արտադրողականության ցուցանիշը, իսկ ընկերությունում այդ մասին չեն լսել, եւ ընկերության առողջացման գործընթացը եղել է արտադրողականության ցուցանիշ, խոսքը սուպերմարկետի մասին է»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ խոսում են արտադրողականության բարձրացման մասին, նախ պետք է ներկայացնել, թե ինչ է արտադրողականությունը:

Նիստի մասնակից էկոնոմիկայի նախարար Վահրամ Քերոբյանն ասաց, որ Հայաստանում 1 ժամում միջինացված արտադրողականությունը վեց դոլար է, ԵԱՏՄ-ում միջինը 11 դոլար է, իսկ զարգացած երկրների պարագայում՝ 43 դոլար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031