«Այս պահին ունենք ծավալված 9 բժշկական կենտրոն, որոնք սպասարկում են կորոնավիրուսով պացիենտներին, ներկայումս ազատ մոտ 100 մահճակալ ունենք, այս օրերին շարունակում ենք ծավալման աշխատանքները»,-այսօր կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հիվանդների թիվը չգերազանցի եղած կարողությունները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, կորոնավիրուսի դեպքերի էական աճ ունենք:
Նախարարն ասաց, որ երեկ իրականացվել է 4285 թեստավորում, որից դրական է եղել 748-ը: Ըստ նրա, այս պահին ակտիվ դեպքերի թիվը 6772 է, որոնցից 901-ը հոսպիտալացված է:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է առավելագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները. «Պետք է մեր խնդիրը լինի, որ մենք շարժվենք այն ճանապարհով, որ սահմանափակումներ սահմանելու անհրաժեշտություն չլինի, խնդրում եմ, կոչ եմ անում մեր ժողովրդին առանձնահատուկ ուշադրություն դարձնել խնդրի վրա, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրի անհատական մոտեցումը էական նշանակություն է ունենալու այս հարցում»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ