Լրահոս
Օրվա լրահոսը

Նման դեպքերում պետության անվտանգության նկատմամբ ուշադիր պետական իշխանությունները դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ. Տարոն Սիմոնյան

Մարտ 11,2021 11:28

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանին կպարտադրի «միջանցք» բացել Սյունիքում, միևնույն ժամանակ բազմիցս հայտարարել, որ ադրբեջանցիները վերադառնալու են «պատմական տարածք՝ Զանգեզուր, Երևան և այլն»։

Սա ոչ այլ ինչ է, քան սպառնալիք՝ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ, որն արգելված է ՄԱԿ կանոնադրության 2-րդ հոդվածով (jus cogens սկզբունք)։

Եթե սրան ավելացնում ենք մարտի 15,16-ից (Մոսկվայի (Կարսի) չարաբաստիկ պայմանագրի կնքման օրեր) նախատեսվող ադրբեջանական զորավարժությունները, որոնք կրկին միջազգային իրավունքի տեսանկյունից ուժի ցուցադրման ակտ են և հետևաբար՝ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ, ապա պատկերն ավելի է հստականում։

Իսկ եթե մի քիչ ավելի ուշադիր ենք լինում տարածաշրջանում և մեր ռազմավարական գործընկերոջ շուրջ կատարվող իրադարձություններին, ապա կանխատեսումներն առաջիկայում լավ բան չեն հուշում՝ հաշվի առնելով մի քանի ամիս առաջ թուրք֊ադրբեջանական տանդեմի կատարած միջազգային հանցագործությունները՝ ագրեսիա, պատերազմական հանցագործություններ, ահաբեկչություն, վարձկաններ և այլն։

Ի դեպ, նման դեպքերում պետության անվտանգության նկատմամբ ուշադիր պետական իշխանությունները դիմում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։

Եթե անգամ կասկածներ ունեն, որ ինչ-որ պետություն վետո կարող է դնել հնարավոր բանաձևի ընդունման ժամանակ, ամեն դեպքում դիմում են՝ խնդիրը հնչեցնելու և հետագայում նույն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի ուժով ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ լեգիտիմացման համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Պարոն Սիմոնան,հաճխակի հիշեցրեք մեր վայ կառավարիչներին,թե ինչով պետք է զբաղվեն,թե չէ իրենք որտողից պետք է իմանան իրենց պարտականությունները՝այդ դասին ներկա չեն եղել….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031