Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը վստահություն պետք է առաջացներ երկրի անվտանգության տեսանկյունից, խոսքը միայն պաշտպանության ու պատերազմի համատեքստում չէ. «Փաստ»

Մարտ 11,2021 11:22

Հայաստանի տնտեսության անկումը շարունակվում է, իսկ կառավարության քայլերը չեն հասցնում արգելակել տնտեսական անկման տեմպերը: Այս կարծիքին է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, որը տնտեսական խնդիրների համատեքստում առաջին հերթին շեշտում է անվտանգային միջավայրի կարևորության մասին: «Հայկական բիզնեսներն ու ՀՀ քաղաքացիներն առաջին հերթին պետության անվտանգության երաշխիքների կարիք ունեն: Եթե համարում ենք, որ մեր պետությունը լիարժեք պաշտպանված չէ պատերազմներից և նոր հարձակումներից, ապա այդ հանգամանքն էականորեն կարող է ազդել բիզնեսի վրա:

Թե՛ բիզնեսը, թե՛ քաղաքացիներն այդ առումով պետք է վստահություն ունենան, որ չձգտեն հեռանալ ՀՀ-ից: Բայց այսօր ունենք մի իրավիճակ, երբ կան խարխուլ, գրավոր կամ բանավոր պայմանավորվածություններ տարբեր սահմանային գոտիների վերաբերյալ: Այս տեսանկյունից անընդհատ որոշակի անհանգստություն է առաջացնում այն, որ ՀՀ-ն դեռևս կարող է գտնվել վտանգի մեջ: Սա ամենակարևոր խնդիրն է և եթե չկարգավորվի, ապա հետևանքներ կունենա: Օրինակ՝ նոր աշխատատեղեր չեն ստեղծվի, զբաղվածությունն առանձնապես չի խթանվի, գործատուները կձգտեն բիզնեսը տեղափոխել այլ երկրներ, կամ էլ պարզապես այսպես սահմանափակ ձևով կշարունակեն գործունեությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Մակարյանը՝ այդ համատեքստում շեշտելով պաշտոնական մակարդակով գործնական քայլերի անհրաժեշտության մասին:

«Խոսքն, օրինակ` նոր համաձայնագրերի կնքման, կարևոր պետությունների հետ հարաբերությունների բարելավման, պաշտպանական համակարգի վերակենդանացման, ինչպես նաև ընդհանուր գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտության մասին է: Այսօր, սակայն, թե՛ կառավարության, թե՛ ԱԺ-ի օրակարգերը, ցավոք, համահունչ չեն իրականությանը: Թշնամին սարի հետևում է՝ մեր կողքին, դեռ հարցերը կարգավորված չեն, բայց միամտաբար զբաղված ենք այլ հարցերով, որոնք բացարձակապես չեն բխում նշված խնդրից: Հայաստանի տնտեսության արագ վերակենդանացման համար պետք է բացառիկ գործողություններ իրականացվեն, որոնք չկան: Իրավիճակներին կողքից նայելով՝ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում, կարծես, ամեն ինչ լավ է, ավելին՝ պատերազմը հաղթող պետությունը մենք ենք»,-ասաց նա՝ նշելով, որ իներցիոն գործընթացներ ու անիմաստ նախագծեր չպետք է լինեն օրակարգերում:

Գագիկ Մակարյանը շեշտեց, որ պարենի անվտանգության տեսանկյունից ՀՀ-ն դեռ էական խնդիրներ չի ունեցել, բայց որոշակի ռիսկեր կան:

Կառավարությունը վստահություն պետք է առաջացներ երկրի անվտանգության տեսանկյունից, բայց խոսքը միայն պաշտպանության ու պատերազմի համատեքստում չէ: Խոսքը նաև ներքին՝ մասնավորապես նաև պարենի, անվտանգության, ինչպես նաև ժողովրդի բարեկեցության ապահովմանն է վերաբերում»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031