Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինա Դարբինյան. «Հիմա մենք երկիր կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած ու պիտի միավորվենք»

Մարտ 11,2021 10:21

Երաժշտագետ, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, «Միտք» շարժման անդամ Արմինա Դարբինյանը վստահ է, որ ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակում բոլոր չկողմնորոշվածների հետ աշխատելու անհրաժեշտություն կա: Aravot.am-ի դիտարկմանը, թե գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի վերջին հայտարարությունից հետո տպավորություն կարող է ստեղծվել, թե ինքը նույնպես դեռ ամբողջությամբ չի կողմնորոշվել, Արմինա Դարբինյանն ասաց. «Ես իմ վրա համարձակություն չեմ վերցնի՝ ասելու, թե Օնիկ Գասպարյանը կողմնորոշված չէ: Հնարավոր է, որ նա կողմնորոշվել է եւ կողմնորոշվածության արդյունքում նման պահվածք է դրսեւորում: Ժամանակը ցույց կտա: Գուցե, նա խուսափում է բախումներից: Ես չգիտեմ, թե նա ինչով է առաջնորդվում այս պահի դրությամբ այդ կեցվածքով:

Բայց բոլոր դեպքերում, այո, բոլորի հետ պետք է աշխատել: Եթե նույնիսկ մի քանի հոգի քո շրջապատում դու կարողանաս հեղափոխել, շուռ տալ, կարծիք փոխել, դու պետք է ձեռքերդ ծալած չնստես: Չի կարելի նայել, որ քո աչքի առաջ երկիրդ կործանվում է: Արդեն ազգային խնդիր է, ոչ քաղաքական: Հետո ես չեմ բացառում, որ պահ գա՝ ցանկացած քաղաքական ուժ թող գնա իր ճանապարհով:

Մենք միշտ ասում ենք չէ՞, որ հայերին միավորող մի գաղափար է պետք: Հիմա մենք երկիր կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած ու պիտի միավորվենք: Շատերը վախենում են, դժգոհ են նախկիններից, ներկաներից, անգամ եկողներից: Չեն վստահում եւ իրավունք ունեն: Բայց պետք է դա մոռանանք: Բանաձեւն եմ ուզում առաջարկել: Առաջվանը չի Հայաստանը: Մենք հսկողության տակ կպահենք Հայաստանը եւ ցանկացած քաղաքական ուժ, որը կգա իշխանության:

Եթե ես կարողանամ ինչ-որ տեղ, ինչ-որ ձեւով ազդել, իմ ամբողջ ներուժը կգործադրեմ: Կլինի դա մայրական, կնոջ կոչ, էական չէ: Ով ինչով կարող է: Մեկը հռետոր է, մեկը լավ գրում է, մյուսը համոզելու տաղանդ, երրորդը՝ կապեր ունի: Բոլորս պիտի միահամուռ լինենք ու միանանք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031