Հայաստան ավտոմեքենաների ներկրումը զգալի կրճատվել է: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ 2019 թվականին Հայաստան ներկրվել է 208 հազար 51 ավտոմեքենա, իսկ նախորդ տարի՝ 14 հազար 10 հատ՝ 194 հազար 41-ով պակաս:
Տեղեկացնենք, որ նախորդ տարվա հունվարի 1-ից գործում է ԵԱՏՄ անդամ երկրներում գործող նույն կարգը, այսինքն՝ նախորդ տարվա հունվարի 1-ից լրացել է այն ժամկետը, որը Հայաստանը որպես բացառություն խնդրել էր ԵԱՏՄ-ից: Այս կարգը պատճառ է դարձել ավտոներկրողների թվի կտրուկ կրճատման:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։