Բաղրամյան պողոտայում մարտի 10-ին ժամը 16:00-ին հրավիրված հանրահավաքից առաջ լրագրողների հետ շփման ժամանակ Aravot.am-ի հարցին, թե իր կարծիքով՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի վրա Նիկոլ Փաշինյանը ճնշում գործադրե՞լ է, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Բնական է, որ իր հետ խոսել է, երեւի հազար ու մի բան ասել է: Բայց Օնիկ Գասպարյանը որոշումները, ես չեմ բացատրում, թե ճնշումների պատճառով է ընդունել: Ինքը որպես օրինապաշտ զինվորական իր որոշումն ընդունել է՝ ելնելով օրենքից: Չեմ պատկերացնում, որ Օնիկ Գասպարյանի վրա ճնշումներով հնարավոր է որեւէ մի հաջողության հասնել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ