Առաջիկա օրերին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ կանի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանի մանդատը դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ թեկնածուին փոխանցելու հարցով:
Մանդատը ստանալու հերթը ցուցակի 91-րդ համարը զբաղեցնող Արմեն Պարգեւի Մկրտչյանինն է: Մասնագիտությամբ ինժեներ-շինարար Մկրտչյանն ասաց, որ իրեն դեռ մանդատ ստանալու առաջարկ չի արվել: Ինքն էլ դեռ չի որոշել՝ առաջարկի դեպքում կվերցնի՞ այն, թե՞ ոչ:
«Դեռ չեմ որոշել, քանի որ առաջարկը չկա, իմ կողմից որոշում չկա կայացված»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ այս պահին ունի աշխատանք:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում