«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է. «Մարալ Նաճարյանը ազատ է արձակվել և այժմ Լիբանանում է՝ ընտանիքի հետ։
Այս գործը գլուխ բերելու համար՝ շնորհակալություն ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, մի քանի ռուսաստանցի պաշտոնյաների, ինչպես նաև Լիբանանի Կարմիր Խաչին։
Երբ պետությունդ բացարձակ զրո է, նման հարցերը լուծվում են անհատների նախաձեռնողականության ու կապերի շնորհիվ։ Նաիրա Զոհրաբյան ջան, վարձքդ կատար: Շնորհակալություն նաև Իրինա Դանիելյանին»:
«Երկիր Մեդիան» տեղեկացնում է. «ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին հեռախոսազրույց է ունեցել Մարալ Նաջարյանի հետ»:
Կարդացեք նաև
Լիբանանահայ հասարակական գործիչ Հակոբ Հավաթյանի ֆեյսբուքյան էջում էլ նշված է. «Ազրպէյճանական բանակին կողմէ գերեվարուած լիբանանահայ Մարալ Նաճարեան՝ Միջազգային կարմիր խաչին եւ Լիբանանի արտաքին գործոց նախարարութեան հետ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունիին հետապնդումներուն եւ հետեւողական աշխատանքին շնորհիւ ազատ արձակուեցաւ եւ արդէն իսկ կը գտնուի Լիբանան։
Երկար ատենէ ի վեր Ազրպէյճանի մէջ գտնուող Մարալ Նաճարեան, որ արցախեան վերջին պատերազմէն օրեր ետք գերի ինկած էր, արդէն իսկ կը գտնուի Լիբանանի իր բնակարանը, ուր շրջապատուած է ՀՅԴ-ի շրջանի պատասխանատու ընկերներուն կողմէ»։
Հիշեցնենք, որ լիբանանահայ Մարալ Նաջարյանը գնացել էր Շուշիից իրերը վերցնելու, նրան ադրբեջանցիները գերի էին վերցրել: Գերեվարվել է նաև Նաջարյանի հետ Բերձոր մեկնած մեկ այլ լիբանանահայ՝ տաքսու վարորդ Վիգեն Էուլջեքյանը, որին Ադրբեջանը ներկայացնում է որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան, նրան 5 մեղադրանք է առաջադրվել։
Մարալը Նաջարյանը ՀՀ և Լիբանանի Հանրապետության քաղաքացիություն ունի: Նա նախորդ տարվա օգոստոսի 4-ի Բեյրութում հնչած պայթյունից հետո՝ օգոստոսի 29-ին, քրոջ հետ տեղափոխվել էր Հայաստան:
բնօրինակը այստեղ՝
https://m.facebook.com/photo.php?fbid=10225094072563124&id=1358020911&set=a.10201813940734378&source=48
երբ “Առավոտ”ը բնօրինակէն բառեր հանէ եւ գրաքննութեան սկսի՝ վախնամ որ հայաստանին վիճակը անյոյս է։
Կասե՞ք, թե ի՞նչ է հանված գրառումից: Նույնությամբ կա լուրի մեջ:
խօսքս “կարմիր խաչ”էն ետք եղող “ՀՅԴ կառոյց”ին մասին էր։
բայց քանի բացատրութիւնը աւելցուցեր էք աւելի վար, կ’ընդունիմ որ գրաքննութիւն չէ. ներողութիւն։
Այն պահին, երբ մենք վերահրապարակել ենք Ռուբեն Մելիքյանի գրառումը՝ այդ բառերը չեն եղել: ԴԻտեք այդ գրառման խմբագրման պատմությունը, կտեսնեք, որ հետո են ավելացվել: Հարգանքով:
սխալս կ’ընդունիմ եւ ներողութիւն կը խնդրեմ առավոտէն։
Խնդիր չկա: Շնորհակալություն