Լրահոս
Օրվա լրահոսը

Անշարժ գույքի առուվաճառքի գործարքների մասով նվազման կորը 50 տոկոսի սահմանագիծն է հատել նույնիսկ.

Մարտ 11,2021 09:30

«Անշարժ գույքի շուկան խիստ զգայուն է տնտեսությունում փոփոխությունների հանդեպ: Անշարժ գույքի շուկայի պատկերը տնտեսության հայելին է: Այսօր հակառակ կողմից էլ կարող ենք դիտարկել, գիտենք՝ ինչ վիճակում է մեր տնտեսությունը, տեսնենք՝ ինչ չափով է այն արտապատկերվել անշարժ գույքի շուկայում:

Ըստ կադաստրի պետկոմի տրամադրած տվյալների, անշարժ գույքի առուվաճառքի գործարքների մասով նվազման կորն այստեղ որոշ առումներով 50 տոկոսի սահմանագիծն է հատել նույնիսկ: 2021 թ. հունվարին հանրապետությունում գրանցված առուվաճառքի գործարքների քանակը 2020 թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 45.1 տոկոսով, 2020 թ. հունվարի համեմատ՝ 32.1 տոկոսով, Երեւանում 2020 թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 48.2 տոկոսով, 2020 թ. հունվարի համեմատ՝ 35.9 տոկոսով: Իսկ մարզերի քաղաքային բնակավայրերում 2020թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 29.9 տոկոսով, 2020 թ. հունվարի համեմատ՝ 24.1 տոկոսով, գյուղական բնակավայրերում 2020 թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 50.7 տոկոսով, 2020 թ. հունվարի համեմատ՝ 34.3 տոկոսով:

Հողերի առուվաճառքի գործարքների մասով. 2021 թ. հունվարին իրականացվել է հողերի առուվաճառքի 982 գործարք: 2021 թ. հունվարին հանրապետությունում գրանցված հողերի առուվաճառքի գործարքների քանակը 2020 թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 48.5 տոկոսով, 2020 թ. հունվարի համեմատ` 34.8 տոկոսով: Անշարժ գույքի շուկայում նվազում կա նաեւ վարձակալության գործարքների, գրավադրման գործարքների, նաեւ՝ հիփոթեքային գրավադրման գործարքների մասով: Ընդ որում՝ եւ թե՛ նախորդ տարվա հունվարի եւ թե՛ նույն տարվա դեկտեմբերի համեմատ»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031